Դերասաններին արգելել են ծխել
Իսրայելի գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Հայֆայի դատարանի որոշումը, ըստ որի դերասաններին թույլատրվում է ծխել ներկայացման ընթացքում, չնայած որ ներկայացումն է դա պահանջում, հաղորդում է “NEWSru.Israel”-ը:
Ավելի վաղ Հայֆայի դատարանը, քննարկելով տեղի թատրոնի դեմ ներկայացված հայցը, որոշել էր, որ եթե դա ներկայացումն է պահանջում, ապա դերասանները կարող են մեկ գլանակ ծխել բեմին: Սակայն ծխելու խստիվ արգելքի կողմնակիցները բողոքարկել են վճիռը եւ շահել:
Գերագույն դատարանը որոշել է, որ հասարակական վայրերում ծխելու դեմ արգելքը տարածվում է նաեւ թատրոնների վրա: Հայֆայի թատրոնն իր հերթին հայտարարել է, որ այլեւս չի բեմադրի այնպիսի ներկայացումներ, որտեղ դերասանները կծխեն:
Հայցվորները հպարտությամբ հայտնել են, որ նման որոշում առաջին անգամն է կիրառվում միջազգային պրակտիկայում եւ ընդգծել են, որ այդ օրը տոն է բոլոր նրանց համար, ում համար թանկ է իր առողջությունը: