14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի դեսպանը

Անկարայում սպանվել է Չեչնիայի պատվավոր հյուպատոս Մեդեթ Ույնլուն: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ՆԳՆ ոստիկանական բաժանմունքը, գրում է “утро.ру”-ն: Սպանությունը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան: Հանցագործությունը կատարել են 2 անձ, որոնցից մեկը մեքենան է վարել եւ պահակություն արել, մյուսը` իրականացրել սպանությունը` հավանաբար կրակելով խլացուցիչով ատրճանակից:  Սպանության գործով արդեն հետաքննություն է սկսվել: Հյուպատոսի գրասենյակի մոտ տեղադրված […]

ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց խախտումների

Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի […]

Վովայի “հրեշտակները” Արցախում էլ

Մայիսի 21-ից աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Մայիսի 21-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվեցին Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համատեղ աշխատանքի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող, ինչպես և […]

Մամեդյարովը Լավրովին “եվրատեսիլյան դետեկտիվ” էր պատմում ասուլիսի ժամանակ /վիդեո/

ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի` նախօրեին Մոսկվայում կայացած բանակցությունների գլխավոր թեման է դարձել ղարաբաղյան հիմնախնդիրը: Հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, թե իրենք քննարկել են բանակցային գործընթաց, որը կարելի է ասել` սառեցված է, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Մամեդյարովը նշել է, որ վերջին 1.5-2 տարվա ընթացքում ինքը շարունակում է […]

Մոնսերատ Կաբալյեն կերգի Արցախում /վիդեո/

Լեգենդար օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի Պետական երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հունիսի 9-ին ելույթ կունենա Երեւանում, իսկ հունիսի 4-ին` ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, գրում է “Երկրամասը”: Կաբալյեն բելկանտո ոճի երգչուհի է, ով հայտնի է դարձել դասականներ կատարելով` Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի: Նրա փառքն էլ վրա հասավ հենց Գաետանո Դոնիցետտիի համանուն օպերայում Լուկրացիա Բորջայի պարտիայի կատարմամբ 1965-ին:  Ռոք […]

Էդվարդ Նալբանդյանը Օքսֆորդի համալսարանում ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման ընթացքը

Մայիսի 21-ին` Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանում, որին ներկա էին հեղինակավոր կրթօջախի դասախոսներ, ուսանողներ, փորձագետներ ու վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանն իր ելույթում եւ հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-բրիտանական հարաբերությունները, Միացյալ Թագավորություն իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, հետխորհրդային տարածքում ընթացող […]

Համանախագահները գալիս են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 22-23-ին կայցելեն տարածաշրջան: Ինչպես հաղորդում է “APA” գործակալությունը` վկայակոչելով ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին, համանախագահներն այցը կսկսեն Բաքվից, որտեղ կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Մայիսի 23-ին համանախագահները կժամանեն Երեւան: Ժակ Ֆորը նշել է, որ այս անգամ իրենք չեն այցելի Լեռնային Ղարաբաղ: “Դա կարճ ուղեւորություն կլինի Երեւան եւ Բաքու, որի ընթացքում […]

Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ-ը. Շ. Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանել է “Արմենպրես” գործակալության հարցին` ստատուս քվոյի վերաբերյալ: “Օրերս Ադրբեջանի նախագահը, Ավստրիայում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հայտարարել է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին, եւ որ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է այսպես կոչված “ադրբեջանական օկուպացված տարածքներից” հայկական զինված ուժերի դուրսբերում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը”: “Արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք […]

“Եվրատեսիլի” ոչ թափանցիկ քվեարկությունը եվրոպական մասշտաբների խնդիր կարող է դառնալ /վիդեո/

Լիտվայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ “Եվրատեսիլ” երգի մրցույթի հնարավոր ոչ թափանցիկ քվեարկությունը կարող է եվրոպական մասշտաբների խնդիր դառնալ:  Դատախազությունն ուսումնասիրել է թաքնված տեսախցիկի տեսագրությունը, որն արվել է “15min.It”-ի լրագրողների կողմից, որում 2 մարդ գումար են առաջարկում լիտվացիների ձայների համար, որպեսզի վերջիններս “Եվրատեսիլ-2013″-ում քվեարկեն Ադրբեջանի մասնակցի օգտին: Դատախազության ներկայացուցիչ Էլյանա Մարտինոնենեի խոսքով` մասնագետներն ամենայն ուշադրությամբ […]

Սիրիական ապստամբները դաժանաբար մտրակել են 2 տղամարդու /վիդեո/

Սիրիական Սարակիբե քաղաքում ապստամբները հրապարակայնորեն մարմնական պատժի են ենթարկել 2 տղամարդու, հաղորդում է “Reuters”-ը: Նշվում է, որ նրանցից մեկն իբր թե մեղք է գործել, քանի որ ամուսնացել է վերջերս բաժանված կնոջ հետ, իսկ մյուսը` կնոջ հայրն է, որը թույլ է տվել այդ ամուսնությունը: Տեսանյութում գրոհայիններից մեկը հրովարտակ է կարդում, որում հայտնում է, որ իրական պատիժը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի