Ալիեւը մատ է թափ տալիս կրեմլի վրա /տեսանյութ/

Ներկայացվող կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան, այդ թվում նաև ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։
Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։ Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Առաժմ տուժածների մասին տվյալներ չկան»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական […]
Չնայած Արցախում դեռևս շարունակվում են թեժ ու արյունալի մարտերը, տեղեկատվական ճակատում դրանք նույնպես պակաս առաջնային չեն և հաճախ դառնում են տարբեր ապատեղեկատվությունների և հանրությանն իրականությունից շեղելու թիվ մեկ գործիքը։ Օրերս իր հարցազրույցներից մեկում Իլհամ Ալիևն իր ակնհայտ զարմանքն էր հայտնել և նշել, թե զարմանալի է այն փաստը, որ հայկական զինուժն այս ծավալի զենք ու զինամթերք […]
Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության […]
Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Ըստ հաղորդագրության, այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: «Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, […]
Այսօրվա իրավիճակն առավել ընդգծում է մեկ պարզ գերակայություն. Արցախը որևէ ապագա չունի Ադրբեջանի կազմում, չի ունեցել ու չունի, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, դա չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր։ Չեմ կարծում, որ կա որևէ հայ, որը կարող է համակերպվել որևէ մտքի հետ՝ […]