Գիշերը Շուշիում բավականին թեժ է եղել. քաղաքացիական օբյեկտները թիրախավորվել են կասետային զինատեսակներով. Արտակ Բեգլարյան
Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, և քաղաքացիական օբյեկտներն Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով թիրախավորվել են: Առկա են վիրավորներ և բավականին մեծ ավերածություններ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Այս պահին մանրամասները ճշտվում են: Մարտունի քաղաքը նույնպես թիրախավոված է եղել, առկա են ավերածություններ, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստներ, վիրավորներ չունենք: Մի շարք գյուղական համայնքներ […]





































