Արցախում ընթանում է ռուս-թուրքական պատերազմ /տեսանյութ/

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ: Հակառակորդը երկու […]
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդեն միջազգային տարբեր կառույցների կողմից ապացուցված իրողությանը, որ Արցախի դեմ գործում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ։ «Փաստ է այն, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ, նրանք կատարում են պատերազմական հանցագործություններ, նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողություններն իրականացնել այլ երկրներում»,- նշել էր Թաթոյանը։ Հիշեցնենք, որ […]
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «դասալիք» պաշտոնյաների մասին հրապարակային հայտարարությունը միանշանակ չի ընդունվել Արցախում։ Այստեղ կարծում են, որ դրանով «թշնամի ենք ուրախացնում»։ Հիշեցնենք, որ նախօրեին նա հայտարարեց «Արցախի Հանրապետությունը լքած բարձր եւ ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսեւորած ամոթալի վարքագծի» մասին, որին հաջորդեցին մի խումբ փոխնախարարների ազատումները։ ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, պաշտոնյաներին ազատելը […]
Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։ «Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Twitter-ի իր էջում գրել է․ «Մեր տարածաշրջանում մեզ հարկավոր է փոխզիջումների վրա հիմնված խաղաղություն։ Իր կողմից Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»։