16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԼՂՀ ԱԳՆ-ում ամփոփվել է աշխատանքային խորհրդակցության արդյունքները

Հուլիսի 19-ին ավարտվել է աշխատանքային խորհրդակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների եւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Կարեն Միրզոյանն ամփոփել է տեղի ունեցած քննարկումների, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ կայացած հանդիպումների […]

ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում նկատվող դրական միտումների զարգացման ուղղությամբ ջանքերը կշարունակվեն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ հուլիսի 18-ին ԱԳՆ նիստերի դահլիճում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն՝ նախարար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների եւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության նախագահի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրների լուծման ընթացքը: Նշվել է վերջերս ԼՂՀ միջազգային […]

“Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց” երիտասարդական ճամբար

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հուլիսի 15-21-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում  կկազմակերպի  երիտասարդական ճամբար` “Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց” խորագրով: Ծրագրի  նպատակն է զարգացնել Արցախի երիտասարդների առաջնորդական եւ կառավարչական հմտությունները, նրանց քաջալերել եւ առավել ակտիվ եւ արդյունավետ ներգրավել հանրօգուտ ծրագրերում, զարգացնել գործուն ղեկավար ու կառավարիչ լինելու կարողությունը,  ինչպես նաեւ  անգլերեն լեզվի իմացությունը: Այն […]

Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Հուլիսի 12-ին երեկոյան Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը, նաեւ համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հանդիպմանը շարունակվեցին  քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։

Խոստանում է վերացնել օլիգարխների մենաշնորհը

”Մի զարմացեք, որ տեսնեք, որ ինչ-որ բան կրկնվում է, նրա լեզուն նույնն է անընդհատ ասում: Նա ասում է` մենք ադրբեջանցիներս ուժեղ ենք և պետք է սպասենք, որ Հայաստանին ատագաղթը, տնտեսական թույլ վիճակը կործանի, մենք այնքան գազ ու նավթ ունենք, որ մենք մի օր այնքան ուժեղ կլինենք, որ կամ կգնանք պատերազմի ու կհաղթենք, և երկրորդ` մենք […]

Իրավիճակը բավականին կայուն է, բայց պատերազմի ռիսկ անընդհատ գոյություն ունի. Քրիստիան Կոլտեր

 Այսօր լրագրողներին ներկայացվեց ՛՛Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ՛՛ գիրքը, որը խմբագրել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մալքլ Քամբեքը, և որում  հոդված ունի նաև Տարածաշրջանայան հետազոտությունների կետրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջիններս նշեցին, որ գիրքը կարևոր նշանակություն ունի, քանի որ ԼՂՀ կոնֆլիկտի մասին անգլերեն գրականությունն այդքան էլ շատ չէ: Խոսելով կոնֆլիկտի մասին Ռիչարդ Կիրակոսյանն […]

Շ. Ֆյուլեի կոչը Հայաստանին Ադրբեջանի վերաբերյալ

Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գիտի, որ ԼՂՀ-ի դեռևս լուծում չգտած հարցը բավական ցավոտ է, այնուհանդերձ նա չի կարծում, որ այն պետք է լռության մատնվի թե Բաքվում, թե Երևանում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Շ Ֆյուլեն կոչ արեց Հայաստանին զարկ տալ Ադրբեջանի հետ համաձայնության հասնելուն` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների […]

Ստեփանակերտում տեղի է ունեցել “Ադրբեջան․ միասնություն` արյան վրա” ֆիլմի պրեմիերան /վիդեո/

Հուլիսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել “Ադրբեջան․ միասնություն` արյան վրա” ֆիլմի պրեմիերան: Ժապավենում ներկայացվում է Ադրբեջան պետությանը բռնակցված բնիկ ժողովուրդների պայքարը անկախության համար: Թալիշ, լեզգի, ավար, ցախուր, ուդի եւ այլ ժողովուրդների պատմական հայրենիքը վաղ թե ուշ վերադառնալու է իր օրինական տերերին, իսկ այժմ Ադրբեջանը փորձում է պահպանել թվացյալ միասնությունը: Միասնությունն արյան վրա: Ֆիլմում ներկայացվում է […]

Շփման գծում դիտարկում է անցկացվել

Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եի Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եի Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ […]

Show must go on…Թոմաս դը Վաալը ԼՂՀ կոնֆլիկտում առաջընթաց չի տեսնում

 ”Քարնեգի՛՛ հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը կարծում է, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները դեռ ապրում են ԼՂ հակամարտության մասին այն պատկերացումներով, որոնք գոյություն ունեին 20 տարի առաջ:  ”Գլխավոր խնդիրը մնացել է, վստահության դեֆիցիտն ավելի է վատացել”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Վերջինս նշեց, որ կոնֆլիկտի շուրջ շատ բան է տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի