14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՂՀ ԱԳՆ-ում ամփոփվել է աշխատանքային խորհրդակցության արդյունքները

Հուլիսի 19-ին ավարտվել է աշխատանքային խորհրդակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների եւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կարեն Միրզոյանն ամփոփել է տեղի ունեցած քննարկումների, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ կայացած հանդիպումների արդյունքները:

Նախարարը առաջադրանքներ է տվել արտաքին քաղաքական ասպարեզում Արցախի շահերը պաշտպանելու եւ առաջ մղելու ուղղությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից արտաքին գործերի նախարարությանը տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել նաեւ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակության հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների գործունեության եւ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն    

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ