16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ ուշ էր, ոչ շուտ /վիդեո/

Այսօր հրավիրված տարեվերջյան ասուլիսում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցության ձեռքբերումներին:  Խոսվեց Մաքսային միությանը ՀՀ-ի անդամկցելու, ԵՄ-ի հետ հարաբերությունների, ԼՂՀ հիմնախդնրի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին: Ըստ ԱԺ փոխխոսնակի` նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը տեղին էր ու ժամանակին: ”Ոչ ուշ էր, ուշ էլ շուտ, դրա արդյունքում […]

Ադրբեջանը հրահրե՞լ է Նազարբաևին

՛՛Ոչ մի տարօրինակ բան չեմ համարում, դա կապված է Ադրբեջանի ու Ղազաղստանի փոխհարաբերությունների հետ, որոնք սերտ հարաբերություններ ունեն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը: Վերջինս, նշենք, ասել էր. ”Ընդհանուր առմամբ Հայաստանի ”ճանապարհային քարտեզը” համաձայնեցված է, կարծում եմ, այն հնարավոր է ընդունել: Միևնույն ժամանակ ՄՄ-ի սահմանի […]

Մարտական դիրքերում 2 հայ զինծառայող է վիրավորվել

Դեկտեմբերի 22-ին, ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթեւ հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը եւ  Էրիկ Սլավիկի Կարապետյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները […]

Շփման գծում գրանցված բռնության դեպքերը խաթարում են խաղաղության հեռանկարները. ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-19-ին այցելել են տարածաշրջան՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին իրադարձությունները: Համանախագահները դեկտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, իսկ դեկտեմբերի 16-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սարգսյանի […]

Համանախագահները հաստատում են` լուծման բանալին Ստեփանակերտում է

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է. ”ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Իգոր Պոպովը, ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, թե որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց` ”վերջիվերջո որոշվում է Արցախում ապրող մարդկանց ճակատագիրը”:Իգոր Պոպովի հայտարարությունը գալիս է հաստատելու այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին ո՛չ Վաշինգթոնում […]

Նոր դիրքավորում

Ինչու՞ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Արցախի ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը սահմանել էր իր համար հանդիպման այլ ձևաչափ՝ հանդիպելով Արցախի պաշտպանության նախարարի հետ: Ըստ երևույթին՝ Ռուսաստանը այս հարցին խանդով է վերաբերվել, քանի որ ՀԿ-ների, ընդհանրապես՝ քաղաքացիական հասարակության սեկտորի հետ աշխատանքների մասին արտահայտվել էին ԱՄՆ դեսպան Հեֆերնն ու եվրոպացի տարբեր պաշտոնյաներ, ինչպես, օրինակ՝ Ֆյուլեն: […]

Շրջադարձ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախում հանդիպել են քաղաքացիական սեկտորի հետ

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մամուլի ակումբում կայացել է արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի հետ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, իսկ արցախյան ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղարարության շրջանակներում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են խաղաղ […]

Ամերիկացի համանախագահը ԼՂ-ում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Այստեղ նա իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:  Այս մասին ամերիկացի համանախագահը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նշել է նաեւ, որ Ղարաբաղում բավական ցուրտ է:

Լեռնային Ղարաբաղի հարցում բացասական փոփոխություններ պետք է սպասել

”Հայաստանի կողմից տարիներ շարունակ տարվող ”ֆուտբոլային” դիվանագիտությունը փոխվեց քծնանքի դիվանագիտության”,- այսօր  ”Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները” թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ըստ նրա` այս դեպքում երկիրը արհամարհված վիճակի մեջ է հայտնում: ”Փոքր պետություններն էլ ատամ են ցույց տալիս, բայց առանց ատամ ցույց տալո՞ւ, և ինչի՞ համար՝ Ղարաբաղի […]

՛՛Հայոց գլխավոր արծվի՛՛ հայտարարությունը /ֆոտո/

 “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգեւատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:  “Հայոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի