Ադրբեջանը հրահրե՞լ է Նազարբաևին
՛՛Ոչ մի տարօրինակ բան չեմ համարում, դա կապված է Ադրբեջանի ու Ղազաղստանի փոխհարաբերությունների հետ, որոնք սերտ հարաբերություններ ունեն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը:
Վերջինս, նշենք, ասել էր. ”Ընդհանուր առմամբ Հայաստանի ”ճանապարհային քարտեզը” համաձայնեցված է, կարծում եմ, այն հնարավոր է ընդունել: Միևնույն ժամանակ ՄՄ-ի սահմանի հարցը՝ կապված ԼՂ հակամարտության հետ բաց է մնում”:
Սահակյանը շեշտեց, որ ՀՀ-ի համար նման մոտեցումն ընդունելի չի լինի: ”Մենք այդ տարբերակը նույնիսկ չենք քննարկելու, քանի որ ՄՄ մտնելով նույն լիազորություններին մեզ հետ միասին մասնակից կդառնա ԼՂՀ-ը”:
Հարցին, թե Ադրբեջանը հրահրել է Նազարբաևին նման հայտարարություն անել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. ”Չեմ կարող ասել` այս պարագայում հրահրելն ինչ է, բայց նրանք որպես պետություններ սերտ փոխհարաբերություններ ունեն ու առաջին անգամ չէ` Ղարաբաղի խնդրում Ղազախստանը նման տեսակետ հայտնում”: