16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ամեն կերպ Նիկոլին աջակցող և Արցախ այցելել ցանկացող սփյուռքահայերին անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ադրբեջանական դեսպանությունների անձնակազմերի հետ շփվելիս․ Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել՝ լրացնելով իր հաղորդած տեղեկությունը, որ Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությանը թույլ չեն տվել այցելել Արցախ: «Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված իրավիճակից հետո Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը նամակ է գրել Վաղարշակ Հարությունյանին, որում մասնավորապես ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար և […]

ՀՀ նախկին իշխանությունները միակողմանի զիջումների առաջարկ չեն արել. Բակո Սահակյան

Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում: -Պարո՛ն Նախագահ, 2020 թվականի պատերազմից հետո շատ է խոսվում այն մասին, որ հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև քննարկումներ են եղել ղարաբաղյան գործընթացի հնարավոր սցենարների և դրանց […]

Վիրավոր, արյունաքամվող Արցախին ինչու՞ են զրկում իրենց որդիների պաշտպանությունից

ՋԱԼԱԼ, ՄԻ ԳԱ․․․ Ջալալին նոր պաշտոն տալու առթիվ ուրախանալուց առաջ փորձեք մտածել՝ ինչու՞ են նրան բերում Հայաստան։ Վիրավոր, արյունաքամվող Արցախին ինչու՞ են զրկում իրենց որդիների պաշտպանությունից։ Գիտե՞ք՝ կա ֆիզիկական ոչնչացում, որն ավելի տանելի է ու բարոյական ոչնչացում, որը հերոսի համար մահ է։ Հերոսի մեքենայի պայթյունի շուրջ ծավալված հրապարակումներից հետո մի պարզ քայլ էր պետք՝ «ջրերը […]

Գալի՞ս եք։ Գնանք մարդկանց հարցնենք, թե ինչու են զանգվածային լքում Հայաստանը. ԱԺ-ում լարված է /Տեսանյութ/

«Եթե դուք զուգահեռ Հայաստանում եք ապրում, որտեղ ամեն ինչ նորմալ է Ձեզ համար, ապա եկեք գնանք օդանավակայան ու հարցնենք մարդկանց, թե ինչու են գնում։ Գալի՞ս եք։ Գնանք մարդկանց հարցնենք, թե ինչու են զանգվածային լքում Հայաստանը։ Այո՛, դա արտագաղթ է, մեղավորը դուք եք և չհամարձակվեք սրանից հետո Ձեր մեղքերը մեր վզով փաթաթել». ԲՀԿ-ական Արման Աբովյանը՝ «Իմ […]

Արայիկ Հարությունյանը գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է եւ ուզում է «թռնել»․ Հրապարակ

Արցախում խոսում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ վերջին շրջանի մոսկովյան հաճախակի այցերը մի նպատակ ունեն՝ ամրապնդել սեփական իշխանությունը եւ տարանջատվել Նիկոլ Փաշինյանից։ Նա, ըստ լավատեղյակների, գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է, եւ նախապես ուզում է ապահովագրել իրեն, «թռնել» հեղափոխական լիդերի նավից, որում հայտնվել էր 2018-ին՝ կրկին «թռնելով» նախկինների ճամբարից։ Ռուսաստանում, ըստ մեր աղբյուրի, […]

Չգիտեմ, թե հայերը այս հարցը ո՞նց են լուծելու: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելը առանց պայմանագրի մեկնաբանման մեխանիզմը ճշգրտելու` իդիոտիզմ էր. Ի. Ստրելկով

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում է, որ հայերից բաղկացած զինված ուժեր չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Քանի որ պայմանագրով Ղարաբաղի հայերի անվտանգության և շփման գծում հրադադարի ապահովման պարտականությունը դրված է բացառապես խաղաղապահների վրա։ Պայմանագրով նույնիսկ չի նախատեսվել, որ հայաբնակ տարածքներում լինի սեփական զինված ոստիկանություն։ Չգիտեմ, թե հայերը այս հարցը ո՞նց են լուծելու։ Մի խոսքով նոյեմբերի […]

«Իմ քայլի» պատգամավորը հայտարարել է, թե կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է /Տեսանյութ/

 «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Пограничная ZONA» պրոյեկտի օնլայն կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ, արել է մի շարք հակահայ հայտարարություններ՝ հավասարության նշան դնելով պատերազմ սկսած, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած և Արցախի 80 տոկոսը զավթած Ադրբեջանի ու Հայաստանի միջև: «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է […]

«Էշ ղարաբաղցի ես երևում… ռադ եղեք, գնացեք ձեր Աղդամ». Ժիրայր Սեֆիլյանի կնոջ սկանդալային մեկնաբանությունը համացանցում քննարկման թեմա է դարձել

Օգտատերերին վրդովեցրել է Նանոր Սեֆիլյանի՝ արցախցիներին վիրավորող, այս ծանր պահին հայաստանցի-ղարաբաղի բաժանում անող ձևակերպումը: Սեֆիլյանի կնոջը հակադարձողները նշում են, որ ղարաբաղցիները գնալու տեղ չունեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել Աղդամն ու Արցախի մյուս շրջանները՝ հիշեցնելով, որ իր ամուսնու թիմակիցները 2016թ.-ին 800 հա կորսված տարածքի համար ՊՊԾ-ն գրավեցին, 3 ոստիկան սպանեցին, իսկ Արցախի 80 տոկոսի […]

Հայաստանն առաջին անգամ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի

Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը: Մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի