23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն կերպ Նիկոլին աջակցող և Արցախ այցելել ցանկացող սփյուռքահայերին անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ադրբեջանական դեսպանությունների անձնակազմերի հետ շփվելիս․ Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել՝ լրացնելով իր հաղորդած տեղեկությունը, որ Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությանը թույլ չեն տվել այցելել Արցախ:

«Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված իրավիճակից հետո Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը նամակ է գրել Վաղարշակ Հարությունյանին, որում մասնավորապես ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար և նախքան նոր հրահանգներ ստանալը, խաղաղապահներն Արցախի տարածք մտնել թույլ կտան այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը:

Նամակում նշվում է, որ նման մոտեցումն իրականացվում է Նիկոլի և Իլհամի՝ հունվարի 11-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հիման վրա:

Վաղարշակ Հարությունյանը, շառից փորձանքից հեռու, այդ նամակը գաղտնիացրել է: Այդ նամակի էությունն այն է, որ Հայաստանից Լաչինի միջոցով Արցախ կարող են անցնել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները: Մնացած բոլորին անհրաժեշտ կլինի Արցախ այցելելու համար Ադրբեջանից թույլտվություն ստանալ:

Ինչևիցե, ակնհայտ է, որ Հայաստանը հաստատել է «քավության նոխազի» կարգավիճակը և չի մտածում այս իրավիճակից դուրս գալու մասին: Այս հարցում Հայաստանի ԱԳՆ լռությունը դրա վառ ապացույցն է:

Հ.Գ. Ամեն կերպ Նիկոլին աջակցող և Արցախ այցելել ցանկացող սփյուռքահայերին անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ադրբեջանական դեսպանությունների անձնակազմերի հետ շփվելիս:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ