16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ֆիզուլիում հայտնաբերվել է 9 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:  

Համոզված են՝ փորձում են ավարտին հասցնել Արցախը հանձնելու այն ծրագրերը, որոնք պլանավորել են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը. Փաստ

Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։ Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների, ինչի մասին նա վերջերս բաց տեքստով խոստովանել էր՝ նշելով, որ ծանր որոշումներ […]

Ղարաբաղի կարգավիճակի հարցը ավելի լավ է հետաձգել ․ Դմիտրի Մեդվեդեւ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մոտ ժամանակներս հնարավոր չէ կարգավորել և հիմա այն քննարկել չի կարելի, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: «Իմ կարծիքով, բոլորի համար այսօր բացարձակապես ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրականում լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել, քանի որ այս դաշտի ցանկացած էլեկտրիզացիա՝ կարգավիճակի շուրջ քննարկումները, հանգեցնում է […]

2020–ի նոյեմբերի 13-ից մինչև 2021–ի հունվարի 31-ը Արցախում հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն․ ԱՀ ՆԳՆ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:  Որոնողական աշխատանքների արդյունքում, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն:    

Դու եկել ես իշխանության մի վիճակում, որի ժամանակ Հայաստանը փաստացի հսկել է Արցախը և 7 շրջանները․ Մարտինովը՝ Փաշինյանին

«Ինձ համար լրիվ անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը։ Նա ասում է, որ ինձ պետք է հեռացնի ժողովուրդը, թե չէ` չեմ հեռանա։ Ժողովուրդը վերջին անգամ պաշտոնից երկրի ղեկավարին հեռացրել է Աֆրիկյան երկրում` Գամբիայում։ Ի՞նչ է նշանակում ժողովուրդը հեռացնի։ Դու եկել ես իշխանության մի վիճակում, որի ժամանակ Հայաստանը փաստացի հսկել է Արցախը և 7 շրջանները։ Քո վարչապետության […]

Զգետնված իրականություն։ 44- օրյա պատերազմի 4 ամենամեծ սուտը

«Էս երկիրը նիկոլներինն ու արծրուններինը չէ, էս հողը ալիևներինն ու էրդողաններինը չէ։ Էս ջուրը շիշ բռողներինն ու կիսաբաց ուսապարկերինը չէ։ Էս հայրենիքն իմ ու քոնն է, էս հայերնիքում ես թաղել եմ եղբորս… այսօր բոլորս ենք Գեղամ Նազարյան, Դավիթ Ամալյան, Կարին Տոնոյան։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մի օր էլ ես եմ այրելու Գյումրիի իմ […]

Արցախը պատմական հայկական հող է` անկախ նրանից, ով ինչ է խոսում». ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով

«Ադրբեջանը երկրորդ անգամ պաշտոնական մակարդակում բողոքում է իմ կողմից արված արտահայտություններից։ Նրանք պնդում են, թե իմ խոսքերը, որ Ղարաբաղը պատմական հայկական հող է, իբր թե, հակասում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրին։ Բայց ես չեմ պատրաստվում հրաժարվել ճշմարտությունը ասելուց և բարձրաձայնելուց։ Արցախը պատմական հայկական հող է` անկախ նրանից, ով ինչ է խոսում»,-ընդգծել է ՌԴ Պետդումայի […]

Հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր՝ 1321․ Արցախի ԱԻՊԾ

Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն: Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններից: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում: Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի