25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Նիստ՝ ԼՂՀ ԱԺ-ում

  Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:        Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի հունվար-փետրվար ամիսների գործունեությունը, հակիրճ անդրադարձ կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին ու քաղաքական իրադարձություններին :        Խորհրդարանը հաստատել է 11-րդ […]

Նորածին տղային վաճառել են ու տեղափոխել Արցախ.թրաֆիկինգի դեպք Հայաստանում/վիդեո/

2013 հունիսի 12-ին Նարինեն, որը միայնակ մայր էր պատրաստվում  դառնալ, ծննդաբերեց Երևանի հիվանդանոցներից մեկում: Վստահելով ծանոթ բժշկին սոցիալապես ծանր վիճակում գտնվող երիտասարդ կինը չէր մտածում, որ իրենից կխլեն նորածնին: Նարինեն երբեք չի մտածել երեխայից հրաժարվելու մասին: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նարինե Նիկողոսյանի փաստաբանը` Լեռնիկ Հովհաննիսյանը փաստեց, որ տեղի է ունեցել երեխայի առևանգում և փաստաթղթերի […]

ԼՂՀ վարչապետն ընդունել է Արմեն Երիցյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Վարչապետը ողջունել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների բազմապատկման անհրաժեշտությունը: Ա. Հարությունյանը ներկայացրել է ԼՂՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև բնագավառում նախատեսվող բարեփոխումների […]

Ի՞նչ առաջարկներ են ներկայացրել համանախագահները կողմերին. բացառիկ հարցազրույց Ջեյմս Ուորլիքի հետ. Արցախպրես

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը, որտեղ խոսել է վերջին շրջանի մի շարք աղմկահարույց հայտարարությունների և հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի զարգացումների մասին:  Ի դեպ, նշենք, որ այն բացառիկ է նաև այն պատճառով, որ առաջին անգամն է համանախագահներից մեկը հարցազրույց տալիս արցախյան լրատվամիջոցի, գրում է artsakhpress.am-ը: -Պարոն Ուորլիք, […]

Փետրվարի 20-ին

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն […]

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

Փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի […]

Պատերազմի վտանգը մեծանում է

Վերլուծաբան Թոմաս դե Վաալը իր հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին` բարձրացնելով հարցը, թե այս տարի հնարավո՞ր է պատերազմ լինի Լեռնային Ղարաբաղում: “1994-ին կնքված հրադադարից հետո ամեն տարի այդ հարցի պատասխանը ոչ-ն է: Շփման գծում թե հայերի, թե ադրբեջանցիների կողմից կրակոցներ հնչել են, սակայն իրավիճակը կողմերը չեն խորացրել”,- ասել է դե Վաալը իր հոդվածում, գրում […]

Facebook-ը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ադրբեջանցիների կատաղության նոպան

Ֆեյսբուք  սոցիալական կայքը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը՝ ճանաչելով այն որպես պաշտոնական էջ: Այս հանգամանքը կատաղության է հասցրել ադրբեջանցիներին, որոնք սկսել են գրոհել էջը` վիրուսակիր և հայհոյախառը մեկնաբանություններով, նամակներով և բողոքներով: Ադրբեջանական կայքերը եւս անդրադարձել են այս նորությանը: Oxu.Az-ը գրել է, որ Ադրբեջանում 1.5 միլիոն մարդ է օգտվում Ֆեյսբուքի ծառայություններից եւ սոցկայքի կողմից այս քայլը […]

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիտարկում է անցկացվել

Փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի