24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Թշնամին ավերել է Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանը, վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.   «Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։ Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի […]

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու13 հորթը. Արցախի ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել հոկտեմբերի 03-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ բացահայտ հափշտակելու և վերջինիս […]

Բանակը ցրելու մասին Արցախի նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական կողմի պահանջով, իբր, ցրման մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանի հայտարարությունն չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի ճշգրտող հարցմանն ի պատասխան՝ ասել է ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։ «Արցախի պաշտպանության […]

Ադրբեջանն նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը. Արցախի ԱԳՆ

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում, դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը: «Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը»,- նշված է […]

Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Պաշտպանության բանակից հաղորդում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ […]

Վիրահատությունները բարեհաջող են անցել՝ 2 վիրավորի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի պետնախարար

Վիրահատությունները տեղի են ունեցել, դրանք բարեհաջող են ընթացել՝ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած […]

Արցախի ՊԲ-ն զոհեր չունի. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Twitter- ում գրել է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների թվում զոհվածներ չկան: «Ես այցելեցի Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրավոր զինծառայողներին: Արցախի ՊԲ-ում զոհված զինվորներ չկան: Ներկայումս Արցախում ռազմական գործողություններ չեն իրականացվում», – նշել է նա:

Մեր առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի միջազգային ճանաչումը, տարածքների դեօկուպացիան. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։  44 օր տևած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ կիրառել է […]

Ադրբեջանը Շուշին առաջադրել է 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանը

Շուշին առաջադրվել է 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչման համար: Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը:  

Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ներկայացնում է հայաշատ Կալիֆորնիա նահանգը, միացել է Արցախի Անկախութույան օրվա առթիվ ուղերձներին՝ նշելով, որ շարունակելու է պայքարել հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: «Այսօր միավորվում ենք՝ նշելու Արցախի Անկախության օրը: 30 տարի առաջ Աչցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Թեև Արցախի ուղին երբեք հեշտ չի եղել, անցյալ տարի տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի