15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի ՊԲ-ն զոհեր չունի. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Twitter- ում գրել է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների թվում զոհվածներ չկան: «Ես այցելեցի Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրավոր զինծառայողներին: Արցախի ՊԲ-ում զոհված զինվորներ չկան: Ներկայումս Արցախում ռազմական գործողություններ չեն իրականացվում», – նշել է նա:

Մեր առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի միջազգային ճանաչումը, տարածքների դեօկուպացիան. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։  44 օր տևած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ կիրառել է […]

Ադրբեջանը Շուշին առաջադրել է 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանը

Շուշին առաջադրվել է 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչման համար: Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը:  

Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ներկայացնում է հայաշատ Կալիֆորնիա նահանգը, միացել է Արցախի Անկախութույան օրվա առթիվ ուղերձներին՝ նշելով, որ շարունակելու է պայքարել հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: «Այսօր միավորվում ենք՝ նշելու Արցախի Անկախության օրը: 30 տարի առաջ Աչցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Թեև Արցախի ուղին երբեք հեշտ չի եղել, անցյալ տարի տեղի […]

Արցախը 30 տարեկան է

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 29-ամյակը: 27 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:  […]

Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, երբ Ստեփանակերտում կայացած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին փաստաթուղթը, դա արցախահայությանը բնաջնջումից փրկելու և իր պատմական հայրենիքի մի հատվածում ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու առաջին […]

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի ԱԻՊԾ-ն հայտնաբերել և վնասազերծել է 1513 պայթուցիչ, 919 հրթիռ, հրթիռակասետային 3143 ռումբ, զենիթային 2059 արկ, թնդանոթի 9319 արկ և այլ զինամթերք. տեղեկանք

Արցախի ԱԻՊԾ-ն ներկայացրել է տեղեկանք՝սակրավորական խմբերի կողմից կատարված աշխատանքի մասին: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ, ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը ինժեներահետախուզական աշխատանքների արդյունքում Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերել և վնասազերծել է՝ 1513 պայթուցիչ, հակատանկային 59 ական, հակահետևակային ՕԶՄ տեսակի 10 ական, ականանետի 84 ական, 919 հրթիռ, հրթիռակասետային 3143 […]

Խոշտանգում՝ ազգային ատելության շարժառիթով․ հարուցվել է քրգործ

Սույն թվականի հուլիսի 26-ին ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված` 1989թ. ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։ Դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական […]

Հայաստանն ավելի քան 13 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին

Կառավարությունը հավանություն տվեց Արցախին 13.4 միլիարդ դրամ հատկացնելու մասին նախագծին: Կառավարությանը նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքը աստիճանաբար վերականգվում է և ավելանում է նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության, սոցիալական և տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը: Ֆինանսների նախարարի խոսքով`գումարը […]

Ռուս խաղաղապահները վարժանքներ են անցկացնում Արցախում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայող Իվան Զոլոտարյովը պատմել է իր ծառայության մեկնարկի, Արցախում դիտորդական առաքելություն կատարելու, կենցաղի և հանգստի մասին: Նա ժամկետային ծառայության է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի