09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու13 հորթը. Արցախի ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել հոկտեմբերի 03-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ բացահայտ հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 12.370.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, հայտնում են Արցախի ՔԿ-ից:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ