Քաղաքական զրո արդյունքով գագաթնաժողով

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրվել են երեւանյան17-րդ գագաթնաժողովի ավարտին հրապարակված «Երեւանյան հայտարարությունն» ու ընդունված բանաձեւերը: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը նշում է. «Հիմք ընդունելով հրապարակված փաստաթղթերը՝ պարզվում է, որ «Երեւանյան հայտարարության» մեջ որեւէ հղում չկա ղարաբաղյան հակամարտությանը, իսկ «Ճգնաժամային իրավիճակների, հետճգնաժամային իրավիճակների եւ խաղաղության հաստատման վերաբերյալ բանաձեւում» ղարաբաղյան հակամարտության մասին տեղ է գտել ընդամենը հետեւյալ պասիվ դիրքորոշումը. «Վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների […]