01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Ինչու է Ալիեւը ցիտում Հայաստանի վարչապետին /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը խոսեց՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի մասին: «Նախորդ իշխանություններն Արցախի հարցում ճիշտ քաղաքական գիծ են տարել՝ անկախ նրանից, թե ինչ փաստաթղթեր են դրված եղել բանակցային սեղանին : Տարօրինակ է համարում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը այնպիսի ղեկավար է ՝ ով […]

Ոչ ոք չի կարող ինչ-որ բան պարտադրել ԼՂ հակամարտության կողմերին. Սվիտալսկի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրամիությունն ունի շատ պարզ ու հստակ մոտեցում՝ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Երեկ համանախագահները Հայաստանում ունեցել են տարբեր հանդիպումներ և մենք շատ ենք գնահատում իրենց ջանքերը։ Եվրամիության համար ակնհայտ է, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի […]

Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի հիմնական թիրախն Ադրբեջանն էր. քաղաքագետ

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջան կատարած այցի թիրախն Ադրբեջանն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի հիմնական թիրախն Ադրբեջանն էր, որովհետև, ըստ էության, Վրաստանի պարագայում ամեն ինչ հստակ է, Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմը դեռևս հստակ դիրքորոշում չունի, իսկ Ադրբեջանի հետ […]

Արցախի բանակը շարունակում է կատարելագործել իր հնարավորությունները /տեսանյութ/

Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան հանրագրում  նշել է. «Արցախի բանակը շարունակում է կատարելագործել իր մարտավարամասնագիտական հնարավորությունները: Հատված ՊԲ «Տիգրանակերտ» ուսումնավարժական կենտրոնում անցկացված հերթական զորախաղերից»:  

Եթե Փաշինյանին հաջողվի, պատմական իրողություն կունենանք. Ժողովուրդ

1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` խոսելով Արցախի` բանակցային սեղանից դուրս մնալու մասին: Սակայն պաշտոնական փաստաթղթերով նաեւ ապացուցված է, որ 1998-ին դեռ Ղարաբաղին վերաբերվում էին որպես պաշտոնապես բանակցող կողմի: Եվ ստացվում […]

Փաշինյանը հետևողականորեն ավիրում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վիգեն Սարգսյանն ահազանգում է

«Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Իհարկե, վեց ամիսը, այն էլ «հետհեղափոխական» շրջանում, մի մեծ ժամկետ չէ: Դեռ կարելի է մատնացույց անել «հներին» և «նրանց դավադրությունները», դեռ կարելի է հասարակությունից զեղչեր խնդրել` հղում անելով «թիմի անփորձությանը», կարելի է նույնիսկ խմբովին և ավանսով «հանձնել յուրայիններին», ինչպես վարչապետ չընտրվելու համար արտաբերած իր ելույթում արեց Փաշինյանը՝ համենայն […]

Իրանին խեղդելու ենք եւ դա ձեզ համար ծանր է լինելու. Հայաստանին ներկայացվել է վերջնագիր

«Հայաստանին ներկայացվել է վերջնագիր, ոչ թե այլընտրանք: Խոսքը գնում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները եթե ոչ խզելու, ապա բարդացնելու մասին, այլեւ խոսք է գնում հայ-իրանական հարաբերությունների մասին: Պարոն Բոլթոնը ցանկանում է Հայաստանը սարքել հակաիրանյան պլացդարմ», –Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված հայտարարություններին, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: […]

Ինչ որ պահի Նիկոլ Փաշինյանին կարող է թվալ, որ «մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք, ոչ մի զարգացում չի լինի

Ի տարբերություն շատ ու շատ համախոհ ընկերներիս՝ ես փարսախներով հեռու եմ այն մտքից, թե իբր «Նիկոլը հողերը ծախելու ա/ծախում ա/ուզում ա՝ ծախի»։ Համակարգային պարզ վերլուծությունը բավական է՝ հասկանալու, որ Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես երկրի ղեկավարի, առաջնային են դիտվում այլ՝ ավելի շատ ներքին կենտրոնադրում ունեցող օրակարգեր՝ կոռուպցիա, հավասարություն, նոր/տարբերվող որակի պետականաշինություն, «պատմական արդարության վերականգնում» և այլն։ […]

Պաշտոնական Բաքուն կոչ է հղել Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը: Բաքվին դուր չեն եկել Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 24-ի հայտարարություններն այն մասին, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ներգրավել նաև Արցախը: «Նախ և առաջ, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: […]

Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են. Շարմազանով

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված