30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Համանախագահների հայտարարությունը ազդակ էր Երևանին, որ Փաշինյանը հետ կանգնի ֆորմատի փոփոխության իր առաջարկից. քաղաքագետ /տեսանյութ/

Մի կողմից՝ ծայրահեղ բնույթի արձագանքներ, մտահոգության և խուճապի էլեմենտներ կան,  մյուս կողմից էլ՝ ասում են`մտահոգվելու առիթ չկա: Ես կարծում եմ՝ ոչ մեկը, ոչ մյուսն օբյեկտիվորեն չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը: «Խնդիրն այն է, որ ապրիլյան փոփոխություններից հետո համանախագահները զգացին, որ կա […]

Փաշինյանը կարող է ներկայացնել Արցախի տեսակետը, բայց չի կարող բանակցել. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը  որակում է կոշտ։  Չնայած  որևէ նոր ասելիք չկա, սակայն անսպասելի էր հայաստանյան լսարանի համար: «ՄԽ համանախագահները առաջարկում են թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին վերսկսել բանակցություններն այն կետից, որում նրանք փաստացի ավարտվել էին: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը կոշտ  հայտարարել է, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախին՝ բանակցային գործընթացում: Իրանում Նիկոլ Փաշինյանը […]

Այս զորավարժություններն աննախադեպ են. առաջին անգամ Ադրբեջանը կիրառել է հակատանկային կոմպլեքս

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ չեն, քանի որ հայկական կողմն ականատես է եղել ավելի մեծածավալ զորավարժությունների, որտեղ ներգրավված են եղել մինչև 20 հազար մարդ։ «Այս զորավարժությունը տարբերվում է տեխնիկական միջոցներով, որը նախկինում մերձկասպյան թուրքերը չեն ունեցել, իսկ այսօր ունեն։ Երեկ զորավարժություններին մասնակցել են տանկային ստորաբաժանումները, ինչը […]

Վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, և ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների և քննարկումների մասին. Բակո Սահակյան

Այսօր՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Անվտանգության խորհրդի համատեղ նիստի հարգելի մասնակիցներ, Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Այս […]

Մինսկի խմբի հայտարարությունում ասված է՝ «Նիկոլ Փաշինյան, ինքնուրույն այդպիսի որոշում չպետք է ընդունես»

Հայաստանը չի ունեցել և չունի արտաքին քաղաքականության հստակ ռազմավարություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը կոչվեց նաև հեղափոխություն, կարծում եմ՝ հեղափոխական տրամադրություններին բնորոշ ճանապարհով։ Ես հույս ունեի, որ Հայաստանի նոր իշխանությունները կազդարարեն, որ մինչև այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը, նրա որդեգրած, համաձայնեցված փաստաթղթերը ենթակա են վերանայման, որովհետև […]

Արմեն Սարգսյանը դիստանցավորվում է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների նիստին։ Այս մասին հայտնում են  Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:

Խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանը հանձնի 5 շրջանները. Ալեքսանդր Դուգին

Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիր Ալեքսանդր Դուգինը մեկնաբանել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: «Իմ կարծիքով, պետք է ոչ թե լսել Փաշինյանին, այլ նայել նրա գործողությունները: եթե նա իրոք հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, դա նշանակում է, որ նա շարժվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված