21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Քաղաքական անմեղսունակության կանխավարկած

Երբ մարդը սխալվում է, հիմնականում ինքն իրեն է վնասում: Երբ սխալվում է ղեկավար մարդը, վնասն ամենաշատը հասցվում է պետությանն ու ժողովրդին: Սա՝ որպես նախաբան: Հիմա բուն թեմայով մի քանի հարց բարձրացնեմ. Եթե Ալիևը չհամաձայնի Արցախի հարցով բանակցային գործընթացի ուղղակի մասնակից դարձնել Արցախին, այսինքն՝ «ոչ» ասի բանակցային ներկայիս ձևաչափի փոփոխությանը, ապա ի՞նչ է անելու պաշտոնական Երևանը: […]

Ալիեւը պատասխանել է Փաշինյանին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե պետք է փոխել բանակցային ձեւաչափը՝ Արցախը պետք է մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին: Ալիևը մասնավորապես հայտարարել է, որ  հակամարտության կարգավորման ձևաչափը չի կարող փոխվել, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:  

Աննրբանկատ կեցվա՞ծք, թե՞ հարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փոքրիկ դրվագ Բրյուսելում կայացած Փաշինյան-Յունկեր բանակցություններին հաջորդած Փաշինյան-Յոհաննես Հան հարցուպատասխանից. ՀՀ վարչապետ – «… հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է»: Հան – «… կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք»: Ի՞նչ է ստացվում. Իրոք չենք հասկանու՞մ […]

Նրանց, ովքեր պատերազմի հրամանատարնե՞րն էին: Ինչպե՞ս կարելի է իրենց ազատության համար պայքարած մարդկանց այդպես դավաճանել. Վլադիմիր Սոլովյով /տեսանյութ/

Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Ռուբեն Հախվերդյանի վերջին սկանդալային հայտարարությունները՝ Արցախի ու արցախցիների մասին: «Նրանք այսպիսի խոսքեր ասում են մարդկանց մասին, ովքեր մահը գերադասեցին ստրկությանը, ովքեր սարսափելի փորձությունների դիմակայեցին, երբ նորագույն պատմության մեջ առաջին անգամ «Գրադով» ոչնչացնում էին խաղաղ քաղաքը՝ Ստեփանակերտը: Սով, սարսափելի տանջանքներ, ինչպե՞ս կարելի է դա մոռանալ: Ինչպե՞ս կարելի է իրենց ազատության համար […]

Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է սպարապետի կյանքին և գործունեությանը նվիրված հուշ երեկոյին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ինՀայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին և գործունեությանը նվիրված հուշ երեկոյին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար […]

Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել. Դոնալդ Տուսկ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը հույս է ներշնչում: «Հույս է ներշնչում վերջին շրջանում բանակցային գործընթացը և երկու կողմերի շփումները: Եվրամիությունը շարունակում է հավատացած մնալ, որ այս ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել միջազգային օրենքի տառին համապատասխան», – ասել է Դ.Տուսկը […]

ԼՂ կարգավորման իրական ժամանակն է. ուրվագծերը սեղանի վրա են. Մինսկի խմբի նախկին համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը։ – Շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Սկսենք ընդհանուր հարցից. Այսօր ձեր կարծիքով որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եթե հաշվի առնենք տեղի ունեցող իրադարձությունները: – Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցելը միշտ հաճելի է: Ասեմ, որ […]

Սերժ Սարգսյանը Արցախում է

Այսօր մարտի 5-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում: Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմասնակցի Սպարապետի տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին, ում անմիջական և գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում: Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն և սերնդակիցները, […]

Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ. Հրապարակ

Այս օրերին Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ` մասնակցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի որդու հարսանիքին, մի քանի օր էլ որոշել է անցկացնել մոր` տիկին Նորայի մոտ: Հարսանիքը կայացել է Ստեփանակերտի «Արարատ գոհար» ռեստորանում, մասնակցել է մոտ 400 մարդ, Երեւանից մեծ թվով հյուրեր են եղել։ Թերթին ասացին, որ ներկա է եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի