21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանի գերնպատակը Արցախի կամ նույնիսկ հայոց պետականության ոչնչացումն է, փաստ է. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից և ակտիվորեն իրականացնում է ահաբեկչական, նացիստական քաղաքականություն տեղեկատվական, դիվանագիտական և քաղաքական ոլորտներում: Նրանք Թուրքիայի հետ են խորացնում հարաբերությունները և սահմանի երկայնքով կատարում ինժեներական աշխատանքներ, որոնք նոր որակ են ստանում: Մենք տեսնում ենք` իրենք ինչ են կատարում, մենք ևս կատարում ենք աշխատանքներ: Մենք միշտ պետք է լինենք աչալուրջ և երբեք չմոռանանք, […]

ԼՂ հակամարտության ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, ով ընդգծել է, որ պետական ծառայությունից դուրս է եկել և այլևս ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը: Այս մասին գրում է Amerikayidzayn.com-ը: Նրա կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ […]

Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է: Ու ի՞նչ. Աշոտյանը՝ Փաշինյանին

Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ: Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանն վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցությունների օբյեկտի: Իհարկե, մեկ […]

Դավոսում Փաշինյանը ինչ-ինչ համաձայնությունների է եկել, համանախագահները լուրջ ոգեւորվածության մեջ են. Փաստ

Նախօրեին Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը մանրամասներ է ներկայացրել հունվարին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումից: Թերթի տեղեկություններով, իրականում Դավոսում Փաշինյանը արցախյան հակամարտության շուրջ առկա ինչ–ինչ թեզերի շուրջ ոչ արմատական, բայց որոշ համաձայնությունների է եկել, որոնց մասին ՄԽ համանախագահները տեղյակ են […]

Իրենց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը խոստումնալից ազդանշան է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

«Մենք հույս ունենք պրոգրես տեսնել Մինսկյան գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Իրենց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը խոստումնալից ազդանշան է»,-ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը կառուցողական աշխատանքի համար բոլոր գոյություն ունեցող միջնորդական ձևաչափերում:  

Բակո Սահակյանը աշխատանքից ազատել է Արայիկ Հարությունյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Արայիկ Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ հրաժարվել էր Արցախի պետական նախարարի պաշտոնից: Ըստ լուրերի՝ վերջինս մտադիր է 2020 թվականին մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին։  

Վարչապետի ուղերձի տեքստը վիրավորանք է Արացախյան ազատամարտի հերոսների հանդեպ. Արմեն Աշոտյան

Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միեւնույն հարթության մեջ դնել Արցախյան շարժումը եւ անցյալ տարվա իշխանափոխությունը, վիրավորանք է Արացախյան ազատամարտի հերոսների հանդեպ, իսկ պատմության գնահատման տեսակետից՝ անհեթեթություն։ Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, որի դառը հետեւանքները իրենց սպասել չեն տա։ Շնորհավոր տոնդ, Ազատ Արցախ։ Արմեն Աշոտյանն է կիսվել մտահոգությամբ: 

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում նշված է. Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ պատմական էր բոլոր առումներով։ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ։ Հայաստանի ժողովուրդն իր […]

Եթե Արցախում սադրիչ գործողություններ տեղի չունենան՝ մենք կունենանք հետաքրքիր ընտրություններ

2020 թվականին Արցախում նախագահական ընտրություններ տեղի կունենան: Առայժմ երեք հիմնական թեկնածուի անուն է շրջանառվում. Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար  Վիտալի Բալասանյան, նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայան: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հայտ ներկայացրածները մարդիկ են, ովքեր  լումա ունեն: «Մենք պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի