05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի գերնպատակը Արցախի կամ նույնիսկ հայոց պետականության ոչնչացումն է, փաստ է. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից և ակտիվորեն իրականացնում է ահաբեկչական, նացիստական քաղաքականություն տեղեկատվական, դիվանագիտական և քաղաքական ոլորտներում:

Նրանք Թուրքիայի հետ են խորացնում հարաբերությունները և սահմանի երկայնքով կատարում ինժեներական աշխատանքներ, որոնք նոր որակ են ստանում: Մենք տեսնում ենք` իրենք ինչ են կատարում, մենք ևս կատարում ենք աշխատանքներ: Մենք միշտ պետք է լինենք աչալուրջ և երբեք չմոռանանք, թե ում հետ գործ ունենք: Այն, որ Ադրբեջանի գերնպատակը Արցախի կամ նույնիսկ հայոց պետականության ոչնչացումն է, փաստ է, և դրանից որևէ մեկը չի հրաժարվել՝ սկսած նախագահից և վերջացրած մսուր-մանկապարտեզի 3 ամսական սանից:

Մեր զինվորները շարունակում են վերահսկել իրավիճակը և իրենց ձեռքերում պահել ռազմավարական նախաձեռնությունը, իսկ սա նշանակում է, որ եթե մեր մարտունակությունը կամ զգոնությունը թուլանա, ապա հակառակորդն անմիջապես դրանից կօգտվի:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ