30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Այս հայտարարությունների շարքը մարտահրավեր չէ, երկխոսությունների հրավեր է. Փաշինյանը՝ Արցախը բանակցային սեղան բերելու մասին

Այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ոչ Մինսկի խմբի համանախագների, ոչ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքա՞ն է Հայաստանը պատրաստ սպասել մինչև Ադրբեջանը դրական արձագանքի Ացախը բանակցային սեղան բերելու մասին հայտարարություններին: Փաշինյանը նկատեց, որ սպասելու կարիք չկա և դիվանագիտության մեջ պետք է հետևողական […]

Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել Բակո Սահակյանին

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: ԱԽ քարտուղարը խնդրում է ներում շնորհել իրեն մահափորձի ենթարկելու մեջ մեղավոր ճանաչված և ազատազրկված դատապարտյալներին։ «Արցախի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Մեծարգո պարոն Նախագահ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, […]

Բակո Սահակյանի խոսնակը մատնանշել է, թե Արցախի կարգավիճակի միակ փոփոխությունը ինչը կարող է լինել

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, և սա ամրագրված է Սահմանադրությամբ: Մենք ունենք մտքի և խղճի ազատություն, բայց մենք ունենք պետություն և ինքնիշխանություն: Մեր ժողովուրդն արդեն իր ազատ կամարտահայտությամբ, հանրաքվեի ժամանակ իր կամքն արտահայտել է և հետդարձ անցյալին չի կարող լինել: Արցախի Հանրապետության կարգավիճակի միակ փոփոխությունը կարող է լինել այն, որ Արցախը միանա […]

Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը. Սեֆիլյան

Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու մասին որոշումը պետք է վերապահել նախագահական ընտրություններից հետո ձեւավորվելիք Արցախի նոր իշխանություններին։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը: Նա վստահ է, որ Հայաստանի հետ միավորվելու գաղափարը արցախցիների «սրտով» է, իսկ իրավական ճանապարհները, Սեֆիլյանի խոսքով, բազմաթիվ են. «Կարող է լինել հանրաքվեի […]

Ադրբեջանը հայտարարել է՝ Հայաստանի սահմանը խախտած տղամարդը հոգեկան հիվանդ է

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատում է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։ Ադրբեջանը հաստատում է նաև, որ սահմանախախտը Ղազախի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Էլվին Հիբրագիմովն է։ Ադրբեջանական կողմը, սակայն, հայտարարում է, որ նա հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ։   Այս մասին հաղորդում է՝ armeniasputnik.am-ը:

800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար /տեսանյութ/

Թեպետ հանրության ուշադրությունը վերջին օրերին հաջողվեց շեղել` այն բեւեռելով օպերայի հարակիցտարածքում  տեղակայված սրճարանների ապամոնտաժման եւ դրա շուրջ ստեղծված լարվածիրադարձությունների վրա, բայց,  այդուհանդերձ, շաբաթվա գլխավոր եւ մտահոգիչ թեման շարունակում ենմնալ արցախյան հիմնախնդրի շուրջ  զարգացումները: Հենց այս մասին էլ «Իրավունք TV»– զրուցել է  ՀՀԿ խոսնակ, ԱԺ  վեցերորդ  գումարման  փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ «ՓԱՍՏ Է, ՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԵԿ ՏԱՐԻԱՌԱՋ ՈՒՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔԵՐ» -Պարոն Շարմազանով, Ստեփանակերտում կայացավ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստը` Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիմանն ընդառաջ:   Ի՞նչ ակնկալիքներ կայիննիստից, եւ ի՞նչ ունեցանք արդյունքում: – Ինչ որ իրականում ունեցանք,  չեմ կարծում, որ բացի նիստի մասնակիցներից,  որեւէ մեկը տեղյակ է,  որովհետեւ  նիստը բավականաչափ երկար է տեւել:  Մենք կարող ենք գնահատականներ հնչեցնել` բացարձակապես Արցախի  նախագահ Բակո Սահակյանիեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների վերաբերյալ: Ակնհայտ է, որ արցախյան  հարցն ու կարգավորումը Հայաստանի Հանրապետության, սփյուռքահայության եւԱրցախի Հանրապետության թիվ մեկ խնդիրն է:  Երբ նախորդ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի էր ունենում իշխանազավթում,  դեռ այն ժամանակ նշել եմ,  որ մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե կոռուպցիան է եւ մարդբռնելը, այլ անվտանգության համակարգի ամրապնդումն ու մարտահրավերները: Ինչ վերաբերում է նիստին, ապա դեռեւս անցյալ տարի` մայիսի 9-ին, Փաշինյանը  Ստեփանակերտում բավականին բարձր նշաձող սահմանեց` Արցախին  վերադարձնել բանակցությունների  ամբողջական  փուլ, սա դժվար  իրականացվող նպատակ է, բայց  եթե Փաշինյանն ասել է,  պետք է անի:  Եվ եթե Բակո Սահակյանը չմասնակցեց առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ուրեմն`  վարչապետն իր  խոստումների մեջ,  մեղմ ասած, շատ շռայլ է գտնվել:  Անդրադառնալով անվտանգության խորհրդի ժամանակ Փաշինյանի ելույթին` ասեմ, որ ամենեւին էլ այն կարծիքին  չեմ, թե այն կատարյալ էր, ավելին` այդ ելույթում կային որոշակի մտահոգիչ էլեմենտներ: Եթե նախագահ  Բակո  Սահակյանը խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Նիկոլ Փաշինյանը դրա  մասին խոսք անգամ չասաց: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մի քանի անգամ […]

Հակառակորդը ականանետ է կիրառել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ. Ռազմինֆո

Հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետով 9 արկ է կրակել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Ռազմինֆոյին ասաց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հաստատելով այդ մասին տեղեկությունները։ Հիշեցնենք, որ վերջին անգամ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018-ի հունվարին՝ անօդաչու թռչող սարքից։ 

Հայկական կողմը նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ փորձում է զարկ տալ գործընթացին, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ շարժվել առաջ բանակցային գործընթացում. ՀՀ ԱԳՆ

«Մենք Արցախի իշխանությունների հետ և անձամբ ես Արցախի ԱԳ նախարարի հետ շարունակական աշխատում ենք, փոխանակում ենք մեր դիրրքորոշումները, մոտեցումները, որոնք արտահայտում են իրականությունը: Սա իրապես պրակտիկ հարց է, քանի որ ՀՀ և ԱՀ իշխանությունները տարբեր միավորներ են: Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, դիրքորոշումից այս խաղաղության գործընթացի մեջ: Հայաստանը եղել ու մնում է Արցախի անվտանգության միակ […]

Ադրբեջանի նպատակը ոչ այնքան մեսիջներ ուղարկելն է, որքան ռազմական գործողությունների պատրաստվելը. փորձագետներ

Ադրբեջանական զորավարժությունները կրում էին հարձակողական բնույթ, ինչը ենթադրում է առաջանգծի տարբեր հատվածներում ճեղքում, հրետանու կիրառամբ մեր դիրքերին հարվածներ, հեռահար հրետանային միջոցների կողմից թիկունքային ռազմավարական նշանակության օբյեկտների և զորամասերի խոցում, և արդեն զրահատանկային ստորաբաժանումների միջոցով ճեղքում և հայկական ստորաբաժանումների ջախջախում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Razm.info մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը՝ ներկայացնելով Ադրբեջանում ընթացվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված