Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը
Շուշիում մայիսի 10-ին, բացվել է ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարանը: Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բացման արարողության տեսանյութը՝ գրառմամբ․ «Վարդանի («Դուշման») կողմից առաջարկված ու մշակված միջոցառումների շնորհիվ ձախողվեց ադրբեջանցիների կողմից ձեռնարկված վերջին և ամենավճռական հակագրոհը Շուշին հետ վերադարձնելու նպատակով»:





































