Փաշինյանն արդեն պետք է գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցը արդեն լուծել են
Ասուլիսային կրքեր. Արցախյան հերոսամարտը և Հայաստանի նոր իշխանությունը.
Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնել և արժեզրկել Արցախյան հերոսամարտը` փառապանծ զինվորականներին անթույլատրելի ձևով կպցնելով <կոռուպցիոների, պագոնի տակ հաստավիզ գեներալների, սերմացու գողացող մկների> վիրավորական և իրավաբանորեն ոչ մի կերպ չհիմնավորված որակումը:
Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ պարոն Փաշինյանը գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցը ԱՐԴԵՆ ԼՈՒԾԵԼ են` իրենց կյանքի և առողջության գնով:
Ուզում եմ որ բոլորի, այդ թվում նաև նախկին, ներկա և ապագա բոլոր իշխանությունների, համար հստակ ու հաստատված լինի երկու կարևորագույն հանգամանք.
- Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ձևավորվել և կայացել է Արցախյան հիմնահարցի և հերոսամարտի արդյունքում և որ Արցախի հիմնախնդիրն ունի գոյաբանական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար,
- Ոչ ոք իրավունք չունի նսեմացնել ազատագրական պայքարի մասնակից ցանկացած զինվորի, էլ չեմ ասում փառապանծ և հերոս հրամանատարների Արցախին և Հայաստանին մատուցած ծառայությունների գինն ու նշանակությունը:
Ենթադրյալ իրավախախտումների և յուրացումների մասին խոսելիս անհրաժեշտ է հարգել անմեղության կանխավարկածը և մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքը:
Հ.Գ. <Սերմացու գողացող մկներից> մի քանի ֆիգուրանտներ նախորդ իշխանության կողմից ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, սակայն ներկայումս զբաղեցնում են բարձր պաշտոններ այսօրվա իշխանության մեջ: