Մնացականյանը պարզաբանեց Փաշինյանի հայտարարությունը`ով է որոշելու
Երբ վարչապետն ասում է, որ ժողովուրդն է որոշելու ԼՂ խնդիրը, դա չի նշանակում, որ ժողովուրդն է գնալու բանակցությունների: Կա կառավարություն, որն ունի ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով տրված մանդատ: Կառավարությունն իր մանդատի շրջանակներում է և չի կարող անել մի բան, որը կխախտի այդ մանդատը: Կառավարությունը բանակցություններում իր վրա պատասխանատվություն է վերցրել և տանելու է մինչև վերջ: […]