Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանին աշխատանքից ազատել են: Լալայանին աշխատանքից ազատելու փաստացի պատճառը ՀՀ իշխանությունների ուղղակի հրահանգն է եղել, քանի որ մամուլի խոսնակը ՖԲ իր էջում քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել: Շատերը դա որակում Են որպես ՀՀ իշխանությունների կողմից ուղղակի միջամտություն, և սա այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը բազմիցս […]
Ռազմինֆո-ն գրում է. Մայիսի 15-ին ադրբեջանական «Ռադիուս» հաղորդման եթերում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այս տարվանից իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով։ Հատկանշական է, որ իսպանական այս ընկերությունը 2016-ին Բաքվում մասնակցել էր ռազմարդյունաբերական արտադրանքի ADEX-2016 ցուցահանդեսին, […]
Արցախի նախագահ Բակո Սահակյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով, որտեղ նա հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բակո Սահակյանը Երևանում է և պատրաստվում է այսօր խորհրդարանում հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Բակո Սահակյանը հանդիպելու է նաև ԱԺ մյուս խմբակցությունների, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, գործադիրի մի քանի ներկայացուցիչների հետ։ […]
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում: Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ: «Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս […]
«168 Ժամ»-ը գրում է․ «Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը բացատրեց, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպման կազմակերպման երկարաձգումը։ Նա նշեց, որ այստեղ կա մեկ խնդիր, որը հանգեցնում է տեխնիկական և բովանդակային բարդությունների։ Լուկիանովի խոսքով՝ ռուսական կողմն այս հակամարտությամբ բարձր մակարդակով զբաղվում է մշտապես։ Ըստ նրա՝ կարիք չկա հիշեցնել, […]
ՎԱՂԸ ՈՒՇ Է ԼԻՆԵԼՈՒ… Մայիսի 7-ից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` Արցախի առաջին նախագահ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու այլ խափանման միջոցով, որոշ ուժերի կողմից լրատվական դաշտ նետվեցին Արցախի և արցախցիների դեմ […]
Այսօր՝ մայիսի 17-ին, ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարևտության կարգավորմամբ և կանի հնարավորը հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները թույլ չտալու համար նոր էսկալացիա. «Ես չեմ կարող հավատալ, որ անհրաժեշտության դեպքում ռուսական կողմը չի օգտագործի […]
Մայիսի 17-ին ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախքան զորավարժության մարտական հրաձգության փուլի մեկնարկը ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամանատարների հետ անց են կացվել մի շարք ցուցադրական պարապմունքներ, […]
Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։ Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու […]
























