27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Եւս 54 նահատակ հանուն հայրենիքի

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական սահմանին լավածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակուծումները շարունակվել են, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ Նա նշեց, որ ՊԲ-ն իր առջև դրած խնդիրը կատարել է փայլուն ու անթերի։ «Հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Մարտակերտ, Մարտունի, Հադրութ», – ասաց նա։ ՊԲ փոխհրամանատարն […]

Եզակի փաստաթուղթ․ Ժողովուրդ

Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության մասով, ես համարում եմ ոչ միայն կարեւոր, այլև իր տեսակով եզակի փաստաթուղթ.  օրաթերթի հետ զրույցում երեկ նման տեսակետ արտահայտեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Նա նկատեց, թե պետք է հաշվի առնել այն քաղաքական եւ դիվանագիտական ֆոնը, […]

300 ահաբեկիչ լքել է Սիրիան, որ Այնթապի ճանապարհով ժամանի Բաքու․ Մակրոն

Ես կարող եմ հաստատել, որ մեր տվյալներով՝ 300 ահաբեկիչ լքել է Սիրիան, որ Այնթապի ճանապարհով ժամանի Բաքու։ Այդ գրոհայինները նույնականացված են, վերջիններս Հալեպում գործող ջիհադիստական խմբավորումից են։ Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոն  

Վաղ առավոտյան հայկական ուժերը հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք են խոցել

Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։  

Հայաստանի իշխանությանը անհանգստացնում է Արցախի նախագահի աճող ռեյտինգը․ Հրապարակ

Հայաստանյան իշխանություններին սկսել է անհանգստացնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աճող ռեյտինգը, եւ սպասվում է, որ առաջիկայում այդ ռեյտինգն «իջեցնելուն» ուղղված քայլեր են ձեռնարկվելու։ Այդ թվում՝ նրան մղելու են որոշ քայլեր կատարել, որոնք կնվազեցնեն նրա այս օրերի կոնսոլիդացնող, համախմբող, պայքարող ուժերի կազմակերպչի դերակատարումը, որ նրա ֆոնին հայաստանյան իշխանությունները հետին պլան չմղվեն։ Շատերը սպասում են՝ տեսնեն Արցախի […]

Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:   Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Իշխանական մեծամասնությունը շարունակում է «սեւի» ու «սպիտակի» պառակտիչ կռիվը, «սեւերը»՝ անաղմուկ դրսի հետ են աշխատում․ Իրատես

Ասում են, թե այս օրերին ժամանակին միջազգային կառույցների հետ աշխատած, տարբեր բարեկամական խմբերում ընդգրկված նախկինները՝ «սեւերը», դրսի հետ ակտիվ աշխատանքներ են տանում, բոլոր խողովակներով ներկայացնում սահմանային իրավիճակը, ադրբեջանա-թուրքական հարձակման ողջ պատկերը եւ հայկական կողմի հստակ մոտեցումը։ Ոu, ամենակարեւորը, անաղմուկ։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչները ոչ միայն անտեսել են բոլոր ներքին տարաձայնություններն ու կանգնել առաջնագծի զինվորի թիկունքին, այլեւ […]

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան   Հարգելի՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի