19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

5 օրում Փաշինյանը 3-րդ անգամ է նախաձեռնում Պուտինի հետ հեռախոսազրույց

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3-րդ հեռախոսազրույցը վերջին 8 օրում։ Քննարկվել  է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կողմերը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների առնչությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել […]

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնել է Արցախի ԱԻՆ լրատվական ծառայության պետ Արմեն Նարիմանյանը՝ հավելելով, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: «Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,-նշել է Նարիմանյանը: Ստեփանակերտի […]

Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի Հայաստանին և Ադրբեջանին, բայց դեղահաբեր կփնտրի իր վառ երևակայությամբ պատգամավորների համար

Ուկրաինայի իշխանությունները ռազմական օգնություն չեն տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը: «Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին: Բայց ամբողջ երկիրը պետք է բժշկական օգնություն փնտրի՝ դեղահաբեր, վառ երևակայությամբ պատգամավորների համար», – գրել է Ավակովը Twitter-ում: Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» նախագահամետ […]

327, 458, 491, 532… Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։ Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։

327, 458, 491, 532… Վերջին չորս օրվա գրանցված վարակակիրների թիվն է։ Սա նույն վիճակն է, ինչ մայիսի վերջին օրերին էր, երբ մտնում էինք հունիս-հուլիսի ամենածանր փուլ։ Օրեցօր աճում է նաև փաստացի բուժվողների թիվը, այսինքն աճում է նաև հիվանդանոցային, նամանավանդ ռեանիմացիայի տեղերի զբաղվածությունը։   Այն ժամանակ, երբ ռազմաճակատից վիրավորների հոսք է, որոնց այդ տեղերը շատ են […]

Ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից գործող մի շարք սահմանափակումները

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է հրապարակել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից գործող մի շարք սահմանափակումների և կարգավորումների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ, ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից […]

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը դարձավ պետական. մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար

Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ Արցախի Հանրապետության նախարգահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: «Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում […]

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ պատերազմական իրավիճակում և ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները բարձր արդյունավետություն ապահովելու համար: «Հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա: Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի