09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Եւս 54 նահատակ հանուն հայրենիքի

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական սահմանին լավածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակուծումները շարունակվել են, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Նա նշեց, որ ՊԲ-ն իր առջև դրած խնդիրը կատարել է փայլուն ու անթերի։

«Հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Մարտակերտ, Մարտունի, Հադրութ», – ասաց նա։

ՊԲ փոխհրամանատարն ասաց, որ հակառակորդի մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, անձնակազմի քանակը աննախադեպ էր։

«Հատկապես՝ հյուսիսյային ու հարավային ուղղություններով», – ասաց Սարգսյանը։

Սարգսյանը ցավով նշեց, որ մարտական գործողությունների ընթացքում ՊԲ անվերադարձ կորուստները երեկ եղել են 54 հոգի։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերից 27-ից մինչ այս պահը հայկական կողմն ունի 157 զոհ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ