Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունուն են հրավիրվել արտախորհրդարանական քաղաքական ուժերը՝ քննարկելու Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Քիչ առաջ ժամանեցին ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարչմազանովը, ՀՅԴ-ց՝ Իշխան Սաղաթելյանը: Վերջիններս հրաժարվեցին որեւէ տեղեկատվություն տրամադրել լրագրողներին՝ նկատելով, թե հանդիպումից հետո կխոսենք:
Արցախի և Ադրբեջանի միջև դեռեւս զոհվածների աճյունների և ազատազրկվածների փոխանակում տեղի չի ունեցել և չի ունենում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Գործողությունը չի սկսվել, ամսաթիվը և ժամը պետք է որոշեն հակամարտության կողմերը, ոչ թե մենք։ Հակառակը, տվյալ պահին ես միայն կարող եմ արձանագրել, […]
Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան հետեւորդներին հայտնել է ողբերգության մասին, որը նրան շոկի է ենթարկել։ «Լեռնային Ղարաբաղում մահացել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Գնացել էր Արցախ, ու ահա նա այլեւս չկա։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- Instagram-ում գրել է աստղը։
Ադրբեջանի ԶՈԻ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները։ Կան որոշ ապացույցներ, որ այդ մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ոտնձգություններ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/193922762248512
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․ «Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել : Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն այլևս սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին… Արմենի հետ ծանոթացել էի 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: […]
աղաքում պայթյուններ են լսվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Քաղաքում քիչ առաջ լսվել են պայթյուններ»,- հայտնում է նա:
Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են, ֆեյսբուքյան գրառում է արել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,- գրել է նա:
Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է՝ մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել։ Սա այսպես կոչված «պատերազմական ժամանակի քարոզչություն է», կիրառվում է անհիշելի ժամանակներից։ Այս ամենը շատ լավ հասկանալով ու գիտակցելով՝ վստահեցնում եմ, որ քանի դեռ ես եմ համակարգում Razm.Info աշխատանքը, ու քանի դեռ պատերազմը չի ավարտվել, մեր ֆեյսբուքյան […]