22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք է հարվածել Բաքու-Ջեյհան նավթամուղին

Ադրբեջանաթուրքական ահաբեկչական տանդեմը բացայտ խախտեց հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Արցախում երեքօրյա հումանիտար զինադադար հաստատելու մասին համաձայնությունը… Խելագար Իլհամի երազանքների ապացույց ունենալու նպատակով թուրք-ազերիական ահաբեկիչները զինադադարի հաստատումից մի քանի րոպե անց նախ դիվերսիոն ներթափանցման փորձ էին իրականացրել Հադրութում, որը խայտառակ ձևով տապալվեց, իսկ երեկոյան էլ սաստիկ հրետակոծության էին ենթարկել Ստեփանակերտը, Շուշին և Արցախի մյուս խոշոր բնակավայրերը… Զինադադարը տապալված է…

Ի՛նչ է մնում անել Արցախի պաշտպանական բանակին… Արցախը պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանից դեպի Թուրքիա գնացող նավթագազամուղերին, որոնք անխափան գործում են և հիմա էլ միլիոնավոր դոլարների շահ են ապահովում Բաքվին, որն այդ գումարներով Սիրիայից, Պակիստանից և Աֆղանստանից վարձկան ահաբեկիչների է ներգրավում Արցախի դեմ պատերազմում, ինչպես նաև ահռելի քանակությամբ զենք է գնում… Միայն նավթագազամուղերին հարվածելու դեպքում Բաքվի թիկունքում կանգնած, մերթընդմերթ Ալիևին անատամ քննադատության ենթարկող կամ ընդհանրապես սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանաթուրքական ահաբեկչական տանդեմի դեմ որևէ թթու խոսք չասած այդ նավթագազամուղերի “տերերը” կսթափվեն և ինչ-որ քայլեր կձեռնարկեն մազութոտ սանձարձակին կարգի հրավիրելու համար… Իսկ քանի դեռ նավթագազամուղերն անխափան գործում են և օրական միլիոնավոր դոլարների շահ ապահովում Ալիևի ահաբեկչական ռեժիմին և նրա արևմտյան գործընկերներին, որևէ դրական բան՝ կապված զինադադարի հետ սպասել պետք չէ…

Կամ էլ ՌԴ-ն, որը կանգնած էր այս տապալված զինադադարի հետևում, իր իսկ “դեմքը” պահելու համար պետք է կարգի հրավիրի Էրդողանի հարավկովկասյան սատելիտ Ալիևին…

Գագիկ Համբարյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ