14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Համացանցում վխտում են ադրբեջանական ֆեյքերն ու ֆեյքնյուզերը․ Իրատես

Ասում են, թե վերջին օրերին համացանցում զգալիորեն ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը, որոնց հեղինակները հանդես են գալիս հայ օգտատերերի անուն- ազգանուններով։ Դրան զուգահեռ, Հայաստանում արգելափակված չեն ադրբեջանական լրատվական կայքերը, որոնց հրապարակումներն անգիտակցաբար տարածում են որոշ հայ օգտատերեր` կուլ տալով թշնամու խայծը։ Չնայած տեղեկատվական անվտանգության մասնագետների մշտական հորդորներին, հնարավոր չի լինում խուսափել ադրբեջանամետ կեղծ քարոզչական նյութերի […]

Ի՞նչ խնդիր է դրված Ալիեւի առջեւ․ Փաստ

Արցախի խնդիրը թշնամական պետության ղեկավարի համար միայն իշխանություն պահելու հարցը չէ, որ կարող է լուծել, թեպետ Ալիեւի առաջնահերթ մոտիվացիան, իհարկե, հենց իշխանություն պահելն է: Այս կարծիքին է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը, որի կարծիքով, իր սանձազերծած պատերազմով ալիեւյան կլանը լուծում է նաեւ մի շարք այլ խնդիրներ: «Օրինակ՝ առաջնագիծ տանելով թալիշներին, ավարներին, լեզգիներին՝ Ալիեւն ազատվում է ազգային փոքրամասնություններից: […]

Ցնցող կադրեր արխիվից: Բեկոր, չենք գնալու ախպերս, պահելու ենք /տեսանյութ/

Ներկայացվող տեսանյութում Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուղարկավորությունն է, որտեղ ԼՂ պատգամավոր Ժաննա Գալստյանը կոչ է անում հայ մայրերին՝ խոստանալով, որ իրենց տղաներին աղջիկ չեն դարձնելու եւ Արցախի սուրբ հողը ադամանդ է դառնալու: Տեսանյութի 3:30 րոպեից կադրում երեւում է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Սերժ Սարգսյանը:   Երանի քեզ,որ մարտում ընկած ես գնում, էս մեր մի […]

«Հավատացեք, որ ձեր փոքրիկ լեզուն կուլ կտաք»․ թուրք հնագետը հրապարակել է Փաշինյանի եւ Ալիեւի ծաղրանկարները

Թուրք հնագետ Քորայ Փեհլիվանօղլուն Twitter-ում ակտիվորեն լուսաբանում և վերլուծական ու պատմական փաստեր է հրապարակում արցախյան հիմնախնդրի և վերջին զարգացումների վերաբերյալ, գրում է ermenihaber-ը։  Փեհլիվանօղլուն իր էջում ծաղրանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Հայաստանի և Արցախի  քարտեզները (ներառյալ Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ մասերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո), Հայաստանի վարչապետ […]

Սա քուչի կռիվ չի, ստեղ մի հատ խփում են ու չկաս ․․․ Ռուստամ Գասպարյան /տեսանյութ/

Ազատամարտիկ Գասպարյանը նախօրեին հերոսաբար կնքեց մահկանացուն։ Նա որդու հետ միասին էր մեկնել ճակատ, որտեղից հայր եւ որդի չվերադարձան։ Հավերժ փառք եւ խոնարհում մեր հերոսների հիշատակին։ 

Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ. Շարմազանովը վարչապետի հետ փակ հանդիպումից այլ մանրամասներ չհայտնեց

Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ, փակ հանդիպում է եղել, ես լիազորված չեմ մանրամասներ ներկայացնել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Եթե կառավարությունը հարկ համարի, պաշտոնապես կտեղեկացնի, փակագծեր կբացի: Եղել է փակ hանդիպում, ավելացնելու բան չունեմ», – ասաց նա:

Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաններ չենք էլ ակնկալում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կառավարությունում արտախորհրդարանական ուժերի և վարչապետի հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ հրավերը կառավարության կողմից է եղել, իսկ հանդիպման օրակարգում Արցախի հարցն է և ռազմական գործողությունները: Հարցին՝ կուսակցությունների առաջարկը շատերը համարում են հակասահմանադրական, արդյոք վարչապետին դիմելուց առաջ ուսումնասիրե՞լ են՝ սահմանադրությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ: Մեղադրողները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի