03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անսպասելի հանդիպում կառավարությունում։ Ի՞նչ է քննարկվում կուլիսների հետեւում․ Հրապարակ

Երեկ անսպասելիորեն կառավարություն են հրավիրվել արտախորհրդարանական ուժերը՝ գրեթե նույն կազմով, ինչ հոկտեմբերի 12-ին․ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նարինե Դիլբարյանը, «Սասնա ծռերի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։

Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անտրամադիր են եղել եւ հրաժարվել են ինչ-որ բան ասելուց՝ դրա իրավունքը վերապահելով կառավարությանը։ Մեզ հաջողվեց պարզել, որ շատ կարեւոր խոսակցություն է ընթացել, եւ, կարելի է ասել՝ Արցախի ճակատագրի հետ կապված քննարկում է ընթացել։ Քաղաքական ուժերին ներկայացվել են իրավիճակը եւ լուծումը՝ առաջարկելով կարծիքներ հայտնել։ Մեզ ասացին, որ քննարկման է դրված եղել մի պաշտոնական նամակ, որն առայժմ չենք կարող հրապարակել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ