17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Խելքի աշեցեք

Հայերը մոլորակի տարբեր կետերից գալիս են պատերազմին մասնակցելու. փոխանակ դրանից խոսենք՝ դա մի կողմ թողած՝ մի զինապարտի խուսափելուց ենք խոսում: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Չհուսահատվե’ք, ժողովուրդ ջան»,-հավելել է նա:  

Ջալալ Հարությունյանի վիրավորումը ծանր չէ

Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ «Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։ Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։  Ստեղծված պատերազմական […]

Մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը. սրա՞նք ես փոխզիջելու. «Իմ քայլի» նախկին պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն արձագանքել է վարչապետ Փաշինյանի վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերին՝ նշելով. «Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցավոտ:  Եթե պատերազմը հենց սենց ու հենց էսօր ավարտվում ա (ինչին անհնար ա հավատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թե՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու:  […]

Ջալալ Հարությունյանը վիրավոր է. ԱՀ նախագահը նրան փոխարինող է նշանակել /տեսանյութ/

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ԱՀ նախագահը։ Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը։ Նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի […]

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։ ՊԲ հաղորդմամբ՝ հակառակորդը նաև շարունակել է խաղաղ բնակավայրերի […]

Էրդողանը 2 նպատակ ունի, իսկ Ալիեւը հարմար գործիք է․ Փաստ

Արցախում ընթացող պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի ուղղակի մասնակցությունն ակնհայտ փաստ է: Աներկբա է, որ Արցախում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմում Թուրքիան ունի անմիջական մասնակցություն և բացահայտ աշխարհաքաղաքական ամբիցիաներ։ Ինչպես հայտնի է, Թուրքիան տևական ժամանակ է՝ ցանկանում է Հարավային Կովկասում առանցքային խաղացողի կարգավիճակ ունենալ և հնարավորինս ներառվել այստեղ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին։ Ըստ էության, այս տարածաշրջան […]

Ի՞նչ ունենք պատերազմից մեկ ամիս անց․ Ժողովուրդ

Արցախում սկսված պատերազմից անցել է ուղիղ մեկ ամիս. այսօր հոկտեմբերի 27-ն է: Այսպիսով, ի՞նչ ունենք պատերազմից մեկ ամիս անց: Հոկտեմբերի 26-ի դրությամբ հայկական կողմն ունի 974 զոհ, իսկ հրապարակված քարտեզի համաձայն՝ ադրբեջանական կողմի տիրապետության տակ է գտնվում Թալիշ գյուղը եւ Հադրութի շրջանը՝ ոչ ամբողջությամբ: Երեկ հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական կողմի կորուստները: Ըստ այդմ, ադրբեջանական […]

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Լեռնային Ղարաբաղի պատճառով ոչնչացրել են «թուրքական սիրելի խմբավորման» շտաբը

«Ռուսական գարուն» կայքի փոխանցմամբ. «Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Լեռնային Ղարաբաղի պատճառով ոչնչացրել են «թուրքական սիրելի խմբավորման» շտաբը, բազմաթիվ գրոհայիններ սպանվել և վիրավորվել են: Շարունակում է աճել «Ֆայլակ աշ-Շամ» խմբավորման ճամբարին ռուսական ավիահարվածների հետեւանքով զոհվածների թիվը, որոնք սերտորեն կապված են Անկարայի հետ: Հարվածը հասցվել Է Իդլիբի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ջաբալ ալ Դուվեյլա լեռան վրա։ Ավազակային խմբավորումները հայտնում են, […]

Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. Ասկերանի վերին ենթաշրջանում լարվածությունը դեռ պահպանվում է․ Արցախի ԱԻՊԾ

Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։  

Երեկ հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն․ Արծրուն Հովհաննիսյան /տեսանյութ/

«Երեկ հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն»,- Հայկական միասնական կենտրոնում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիր Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հայտնել է, որ վաղը կներկայացվեն ինտերակտիվ քարտեզները։ «Հակառակորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց վիճակը անելանելի չէ»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը և հավելել, որ հավատում է հայ զինվորի բազկին ու խելքին։ «Հայ գեներալը այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի