01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեկ հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն․ Արծրուն Հովհաննիսյան /տեսանյութ/

«Երեկ հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն»,- Հայկական միասնական կենտրոնում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիր Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ վաղը կներկայացվեն ինտերակտիվ քարտեզները։

«Հակառակորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց վիճակը անելանելի չէ»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը և հավելել, որ հավատում է հայ զինվորի բազկին ու խելքին։

«Հայ գեներալը այսօր զինվորի, կամավորականի կողքին տանկ է խոցում, կռվում է։ Մենք հաղթելու ենք, որովհետև այլընտրանք չունենք։ Այսպիսի ճակատագրական պահեր մենք շատ ենք ունեցել մեր պատմության ընթացքում, մենք հաղթելու ենք, որովհետեւ սա մեր գոյության կռիվն է»,-հավելել է ՊՆ ներկայացուցիչը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ