Երևանի նախկին ճանապարհային ոստիկանության պետ, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ, գնդապետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Ճակատագրի բերումով այս պահին գտնվում եմ սփյուռքում, երբեք ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել , քան այս պահին Արցախում, առաջնագծում և Հայաստանում գտնվող ցանկացած Հայ։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես խրամատում չեմ, ես քանդված Ստեփանակերտում […]
-Պարոն Մանուկյան, օրերս համացանցում ակտիվացել են Գետաշենի, «Օղակ» գործողության հետ կապված դեպքերը։ Դուք այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետն էիք, ի՞նչ կարող եք հիշել, ի՞նչ էր իրականում կատարվում և արդյո՞ք հնարավոր էր խուսափել ցավալի կորուստներից։ -1991 թվականին Խորհրդային Միությունում ստեղծվել էր շատ լարված իրավիճակ, և զգացվում էր, որ միությունը փլուզման շեմին է կանգնած։ Այդ պատճառով Խորհրդային […]
Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ։ Այս մասին ֆեյսբույան հանրագրում պատմում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 […]
Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ մենք սառեցնում ենք ներքաղաքական օրակարգը, որ մեր ողջ ռեսուրսը դնում ենք հայկական երկու պետությունների օժանդակության համար։ Պետք է ավելին ասեմ, որ թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե՛ հումանիտար, թե կամավորական, թե՛ զինվորագրվողների ճակատներում, մենք չենք սպասել, որ կոչ լինի, այլ սեպտեմբերի 27-ից սկսած մոտ 2000 ՀՀԿ-ականներ զինկոմիսարիատներով են զորակոչվել, բայց որոնցից […]
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն, հայտնում են Պաշտպանության բանակից: Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է armeniasputnik-ը՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել` Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունների և Մերձավոր Արևելքից կռվող ահաբեկիչների ահաբեկիչների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավվածության վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ կապի […]