25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է. այն տեղի կունենա հոկտեմբերի 30-ին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ժնևում հետաձգվել է, այն տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բաքվում իր աղբյուրին: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, հետաձգվել է, այն տեղի կուենան ուրբաթ», – ասել է աղբյուրը: Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի […]

Ի՞նչ է նշանակում Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայումը։ Իսպանացի լրագրողը բացահայտել է Փաշինյանի հետ հարցազրույցի չհրապարակված հատվածը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Հայաստանի սահմանին տեղակայված են ռուս սահմանապահները և բացատրել, որ դրանում արտառոց ոչինչ չկա։ Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Հայաստանի վարչապետին խնդրել է մեկնաբանել սոցցանցերում հայտնված` Ղարաբաղի շրջանում հայկական սահմանին ռուս զինվորականների լուսանկարները: «Դա նորություն չէ։ Ռուս սահմանապահները հսկում են Թուրքիայի և Իրանի հետ […]

Թշնամին վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը

Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միացվել էր օդային տագնապի ազդանշանը, որից հետո Արցախի մայրաքաղաքը կրկին հայտնվել է հակառակորդի հավածների տակ:                    

Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, կորուստները ժամ առ ժամ են աճում․ Մարտին Շյուպ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հազարավոր քաղաքացիական անձանց հետ ԿԽՄԿ-ն այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և  ծանրագույն վշտի։ Այս ամենն անընդունելի է։ Դժբախտաբար, գնդակոծության հետևանքով այսօր զոհվել է նաև մեր կամավորներից […]

Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու. Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ծննդատունը

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կվերականգնի Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատունը, որը ռմբակոծվել էր երեկ ադրբեջանական զինուժի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու», – հայտարարել է Սամվել Կարապետյանը։  

Արտաքին գործերի նախարարները Վաշինգտոն էլ գնացին, սակայն ի՞նչ արեցին, վերադարձան և կրկին սկսեցին սպանել իրար․ Ժողովուրդ

Այսօր Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վաշինգտոնում հանդիպումներից հետո, որտեղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ իրենք և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի