10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՎՐԱՍՏԱՆ

Միխայիլ Սահակաշվիլին կնոջ հետ հրավիրվել է Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Վրաստանի դեռեւս գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հրավիրվել է մասնակցելու երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, տեղեկացնում է РИА Новости-ն: Հանդիսավոր արարողությանը հրավեր է ուղարկվել նաեւ երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեին: Մինչդեռ նախօրեին Սահակաշվիլիի աշխատակազմից հայտնել էին, թե նրան չեն հրավիրել միջոցառմանը: 

Պարզվել է` ինչու էին կտրել ոստիկանի ականջն ու մերկացրել նրան

Վրացի ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է ոստիկանի ականջը կտրելու, նրանց ծեծեոլւ եւ մերկ վիճակում փողոց գցելու մեջ: Պարզվել է, որ ոստիկանին նման վիճակի մեջ է գցել մեկ այլ ոստիկան, քանի որ վերջինը փորձել էր բռնաբարել իր կնոջը: Տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանությանը: Հիշեցնենք, որ նախօրեին նախկին նախագահի նստավայրի մոտ գտել էին մերկ, […]

Նախկին նախագահի նստավայրի մոտ կտրած ականջով, մերկ ոստիկանի են գտել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրի մոտ, որը գտնվում է Զուգդիդիում, ոստիկանության վիրավոր աշխատակցի են գտել, փոխանցում է INTERFAX.RU-ն:  Ոստիկանն ամբողջովին մերկ է եղել, արյունլվա, ականջն էլ կտրած: Ականատեսները հայտնել են, որ տղամարդուն դուրս են գցել անցնող միկրոավտոբուսից: Ոստիկանը հոսպիտալացվել է: Նրա վիճակը ծանր է:  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՌԴ Պետդումայի անդամը չբացառեց աբխազական երկաթգծի վերականգնումը

”Վրաց-աբխազական երկաթգծի վերականգնման աշխատանքները սկսելու համար տեխնիկական բոլոր հնարավորություններն առկա են”,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ռուսաստանի Պետդումայի անդամ Դանիլ Վոլկովը: ”Կարծում եմ` պետք է սպասենք առավել կշռադատված քննարկումների այս հարցի շուրջ, այդ իսկ պատճառով հիմա դեռ կտրուկ մեկնաբանություններ անել պետք չէ, կարծում եմ՝ մենք նաև նիստ կունենանք դեռ, որտեղ կքննարկենք այդ հարցը, այդ […]

Վրաստանը նախաստորագրում է Եվրոպական ասոցացման համաձայնագիրը

Եվրամիության եւ Վրաստանի միջեւ մեկ տարվա ընթացքում համաձայնագիր կկնքվի, փոխանցում է РИА Новости-ն: Նոյեմբերի 17-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո Մարգվելաշվիլին իր առաջին արտագնա այցով կմեկնի Լիտվա: Նա կգլխավորի Վրաստանի պատվիրակությունը “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին: Ակնկալվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում կնախաստորագրվի Թբիլիսիի ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ: Մարգվելաշվիլին նշել է, որ համաձայնագրի նախաստորագրմանը […]

Մարգվելաշվիլին հրաժարվել է ապրել Սահակաշվիլիի պալատում

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է տեղափոխվել այն պալատ, որը կառուցել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, տեղեկացնում է Газета.Ru-ն: Այս պալատի կառուցման վրա ծախսվել էր 200 միլիոն դոլար: Նորընտիր նախագահը հայտնել է, որ առայժմ կապրի հասարակ բնակարանում, մինչեւ որ ավարտվի 19-րդ դարում կառուցված շենքի վերանորոգումը, ուր էլ կտեղափոխվի նախագահը: Այս շինությունը նախկինում ծառայել […]

Սահակաշվիլին մեկնել է Բրյուսել` առանց երկրի ԱԳՆ-ի իմացության

Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անակնկալ, առանց որեւէ մեկին չզգուշացնելու, մեկնել է Բրյուսել, հայտնում է INTERFAX.RU-ն:  Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք որեւէ այցի կազմակերպման չեն մասնակցել, եւ որ իրենց հայտնի չէ Բրյուսելում Սահակաշվիլիի հանդիպումների օրակարգը: Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով` Սահակաշվիլին Բրյուսել է մեկնել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ եւ այնտեղ հանդիպումներ են ունենալու Եվրամիության ղեկավար […]

Աբխազիայի երկաթուղու վերագործարկումը լավ ապագա է նաեւ Հայաստանի համար. ինչ կստանան վիրահայերը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, “Վիրահայերի միասնություն” հայրենակցական միության  նախագահ Տաճատ Վարդապետյանը ողջունում է Վրաստանում անցած կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ գնահատելով այն աննախադեպ : Նրա խոսքով, նման ընտրություններ չէին եղել: “Մանավանդ այն, որ նախկին իշխանությունը շնորհավորել է նոր նախագահին: Սա լավ քայլ էր, ժողովրդավարության հաղթանակ էր”,-նշեց պատգամավորը: Վիրահայ պատգամավորը համոզված է՝ խոստումները կկատարվեն. “Վրաստանում երկիշխանությունը […]

Վրաստանն ընտրեց Մարգվելաշվիլիին

Այսօր Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակեց երեկ երկրում կայացած նախագահական  ընտրությունների արդյունքները տեղամասերի 91%-ի արդյունքներով: Պատկերը մնում է անփոփոխ: 62.1%-ով շարունակում է առաջատար մնալ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Երկրորդ տեղում է նախկին իշխող ուժի թեկնածու Դավիթ Բեքրաձեն – 21.9%, երրորդը Նիոն Բուրջանաձեն է –  10.06%: Այսպիսով, Մարգվելաշվիլին կհաղթի Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում: Ավելի վաղ հրապարակվել էին exit-poll-ի տվյալները, որոնց համաձայն Մարգվելաշվիլին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի