Մայդանի դիպուկահարները հնազանդվել են Սահակաշվիլիին. վրացի գեներալի սենսացիոն հայտարարությունը

Վրացի գեներալ Տրիստան Ցիտելաշվիլին հայտարարել է, որ Կիեւի մայդանում փետրվարին մարդկանց վրա կրակած դիպուկահարներից 4-ը եղել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, գրում է Интерфакс-ը: Գեներալը ասել է, որ այդ 4-ի անուններն իրեն հայտնի է, եւ իր հավաքած նյութերն ինքը կուղարկի վրաստանի դատախազություն: