Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհավորել է հայերի Սուրբ Զատիկը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է Քրիստոսի Հարության տոնի պատարագին։ Այս մասին գրում է Georgia Online-ը։ Նա շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին՝ մաղթելով ուրախ Սուրբ Զատիկ։ Նախարարի հետ պատարագին ներկա են եղել նաև պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան այրեր։