14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Թուրքիայից Ադրբեջան տասնյակ չվերթերով վարձկաններ են տեղափոխվել․ Sky News Arabia

Թուրքիայից Ադրբեջան տասնյակ չվերթերով վարձկաններ են տեղափոխվել։ Sky News Arabia-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել Պենտագոնը, տեղեկացնում է Sputnik-ը։ «ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարյուրավոր սիրիացի վարձկաններ են Ղարաբաղ մեկնել»,– գրում է պարբերականը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում` Եվրամիության արտահերթ գագաթաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ստույգ տեղեկությունների են տիրապետում, […]

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայտարարությունը` Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան խորապես մտահոգություն է հայտնել վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սեպտեմբերի 27-ից լրջորեն ծավալվող հակամարտության սրման վերաբերյալ: Ինչպես հաղորդվում է, ադրբեջանցիների հարձակման արդյունքում արդեն արձանագրվել են տասնյակ զոհեր, այդ թվում, քաղաքացիներ, ինչը հրահրում է ավելի լայնածավալ հակամարտությանը տարածաշրջանում: «Ես ցավում եմ այս կյանքերի ողբերգական կորստի համար, իմ անկեղծ ցավակցությունն […]

«Մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»․ Փաշինյան

Հայկական կողմի խնդիրը պաշտպանվելն է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցարզույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես արդեն ասացի, որ մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Եվ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրն այս ագրեսիայից պաշտպանվելն է»,- ասել է Փաշինյանը: […]

Բա հազար տարի ապրես թշնամուդ հետ կողք կողքի ու չահասկանա՞ս, որ նա քեզ մորթելու է, ու հոշոտվես հենց քո դռա՞նը

Օրհասական պահին, երբ ռազմաճակատում հայ ժողովուրդը բռունցք դարձած՝ հին ու նոր, սեւ-սպիտակ մոռացած, քաղաքական-հանրային տարաձայնությունները սառեցրած՝ կենաց մահու կռիվ է տալիս դարավոր թշնամու՝ երկու պետություն, մեկ ազգ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, մերձիշխանական շրջանակները աստիճանաբար դաշտ են նետում բավական վտանգավոր թեզ, թե եկեք բանակցենք Թուրքիայի հետ՝ նրանց դարձնելով բանակցային կողմ։   Նկատենք, որ անկախ Հայաստանի դիվանագիտական ողջ […]

«Ադրբեջանի հրամանատարական կազմի հերթական լեշերը»

«Հրամանատարական կազմի հերթական լեշերը։ Ոչնչացված հրետանային միջոցներից մեկի հրամանատար Օրխան Սեֆիյար օղլու Մոնսումզադե. Ֆիզուլու ուղղությամբ ոչնչացված տանկերից մեկի հրամանատարն է, ում տվյալները շուտով կպարզեմ»,-գրում է փորձագետ Ալեն Ղուլյանը։   

Տրամադրվել երկար եւ ծանր պատերազմի /տեսանյութ/

Հենարան մամուլի ակումբի հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, կարծում է, որ եթե միջազգային ազդեցիկ ուժերի կողմից միջամտություն չլինի, այս պատերազմը բավական երկար կտեւի։ Նրա խոսքով՝ պետք է տրամադրվել երկար, ծանր եւ լուրջ պատերազմի անընդհանտ արյունաքամ լինելու փոխարեն եւ, ի վերջո, լռեցնել Ադրբեջանին։ 

Օրվա ընթացքում Ադրբեջանն ունի 130 զոհ, 200 վիրավոր, 29 խոցված տանկ. Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողկան գործողությունները։ Հիմնականում կիզակետում եղել են հյուսիսը և հարավը, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների հետևանքով կրել է որոշակի կորուստներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում 130 մահացած զինծառայող, մոտ 200 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի