Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայտարարությունը` Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան խորապես մտահոգություն է հայտնել վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սեպտեմբերի 27-ից լրջորեն ծավալվող հակամարտության սրման վերաբերյալ: Ինչպես հաղորդվում է, ադրբեջանցիների հարձակման արդյունքում արդեն արձանագրվել են տասնյակ զոհեր, այդ թվում, քաղաքացիներ, ինչը հրահրում է ավելի լայնածավալ հակամարտությանը տարածաշրջանում:
«Ես ցավում եմ այս կյանքերի ողբերգական կորստի համար, իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում վշտահար ընտանիքներին և աղոթում վիրավորների ապաքինման համար: Այս արյունահեղությունը դադարեցնելու համար, ԵՀԽ-ն կոչ է անում բոլոր մարտիկներին անմիջապես հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և վերադառնալ երկխոսության և բանակցությունների սեղան»,- նշել է Հայր Սաուկան:
Հայր Սաուկան նաև կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբին հրատապ նախաձեռնություններ ձեռնարկել այս տևական չլուծված հակամարտության խաղաղ կարգավորման համար. «Ես շփոթված եմ Թուրքիայի կառավարության ագրեսիվ պարտիզանական դիրքորոշումից, որը, որպես Մինսկի խմբի անդամ պետք է պահպաներ չեզոք դեր, այլ ոչ թե հակառակորդի: Ուստի ես դիմում եմ Մինսկի խմբի երկրների մեր ԵՀԽ անդամ եկեղեցիներին՝ համագործակցելու իրենց կառավարությունների հետ ՝ այս ուղերձը հղելու և խրախուսելու հրատապ և կայուն դիվանագիտական ջանքերի գործադրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»: