14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Պատրաստ ենք Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին, այս մասին ՌԴ ԱԳ նախարարն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում: «Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել, որ շփման գծում մարտական գործողությունները չեն […]

Ալիևը հաստատեց. Արցախում հայերի դեմ օգտագործում են նաև թուրքական հարվածային ԱԹՍ֊ներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան պետք է մասնակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ «Թուրքիան պարտադիր պետք է ներկա լինի հակամարտության կարգավորման հետագա պրոցեսին։ Թուրքիան կարեւոր խաղացող է եւ Ադրբեջանի հարեւանը, Հայաստանի հարեւանը։ Հետագա խաղաղ գործընթացում, որը կսկսվի, Թուրքիան իմ կարծիքով ունի կարեւոր դերակատարություն»,- ասել է Իլհամ Ալիեւը։  

Հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ուշ ժամի հեռախոսազրույց ունեցավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության թվիթերյան էջում: Օրվա ընթացքում հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովի և Ստեֆան Վիսկոնտիի հետ: Հիշեցնենք, որ տեղի ունեցավ նաեւ Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը։ Ըստ […]

Պատերազմի առաջին 7 օրում Ադրբեջանը կորցրեց իր տանկային և ՀՄՄ զինանոցի 43%-ը

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն արդեն կորցրել է իր տանկերի և ՀՄՄ-ի զինանոցի 43%-ը. Սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին 7 օրվա ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանը կորցրեց 368 տանկ և ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա): Ծանոթանալով Ադրբեջանի զինանոցում եղած զինտեխնիկային՝ իմանում ենք, որ մեր թշնամին ունի. 100 հատ T90 տանկ, 470 […]

Ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք

Ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենեւին չեն […]

Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է թուրք ծայրահեղականներով

Պարզվում է՝ Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի այլ նաև թուրք ծայրահեղականներով, հաղորդում է ermenihaber-ը։ Այս կադրը թուրքական «Haber Global» լրատվամիջոցի` Ադրբեջանի ռազմաճակատի վերաբերյալ ռեպորտաժից է։ Կադրում թուրքական ծայրահեղ ազգայնամոլակական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր» (թուրք. Bozkurtlar) կազմակերպության անդամը «հպարտորեն» ցույց է տալիս կազմակերպությունը խորհրդանշող նշանը։ Այս լուսանկարն ապացուցում և ևս մեկ անգամ փաստում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի