12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատրաստ ենք Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին, այս մասին ՌԴ ԱԳ նախարարն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում:

«Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել, որ շփման գծում մարտական գործողությունները չեն դադարում և խաղաղ բնակչության շրջանում զոհերը շարունակում են աճել։ Ռուսական կողմից ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը», – ասված է ՌԴ ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ, -փոխանցում է Sputnik Armenia-ն։

Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսմանը` հիմնարար սկզբունքների հիման վրա:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ