15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հորդոր եվրոպացի գործընկերներին՝ ուսումնասիրել ու համապատասխան գործողություններ անել (տեսանյութ)

«Որևէ մեկի համար  գաղտնիք չէ, որ Ադրբեջան ու կոռուպցիա հասկացությունները նույնանուն են, և Ադրբեջանը մի երկիր է, որը թե ԵԽԽՎ-ում, թե տարբեր հարթակներում փորձել է կոռուպցիոն գործողություններ ծավալել, և դրա նպատակը եղել է նաև հակահայկական գործունեությունը: Եվ ես կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները կիրականացնեն քննություն, և այդ ամեն ինչը կունենա տրամաբանական շարունակություն, իսկ տրամաբանական […]

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում ընդունել են համատեղ հայտարարություն

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի կոնֆլիկտները պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա լուծելու անհրաժեշտության մասին։ Այս փաստաթուղթն ու նրանում առկա դիրքորոշումը վկայում է Թուրքիայի կողմից Վրաստանի հանդեպ կիրառվող «փափուկ ուժի» քաղաքականության մասին։ Վրաստանը կարող է Արցախի հարցում չեզոք դիրքորոշում ունենալ և հրաժարվել Աբխազիայի, […]

Ջորջ Սորոսն ու հայերը

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Իլհամ Ալիևի և իր ընտանիքի կողմից փողերի լվացման փաստի առնչությամբ: Հայտարարությամբ Ադրբեջանի թիվ մեկ կառույցը, այսինքն Ադրբեջանը, այդ փաստերի բացահայտման և շրջանառության մեջ կոնկրետ մեղադրում է Ջորջ Սորոսին և հայկական լոբբիին: Սկզբում անդրադառնանք հայտարարության տեքստին, այնուհետև մեղադրանքներին: Նախ՝ հայտարարությունը հերքման նշանակության բառերով, սակայն եղելությունը հաստատող բովանդակությամբ տեքստ […]

Զիջումների չենք գնալու. գեներալ Մանվել

«Երկրապահ կամավորականանների միության» նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին  Արցախի անկախության տոնի առթիվ  շնորհավորել է Արցախի իշխանություններին  ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Ստորև ներկայացնում ենք Մանվել Գրիգորյանի շոնրհավորական ուղերձը. «Անկախության  և ազատ ապրելու իրավունքը նվաճելու համար արցախահայությունը երկար է մաքառել: Համայն հայության միասնականության շնորհիվ արդեն իրողություն է դարձել  հայոց անկախ Արցախի գոյությունը որպես  […]

Բաքուն մեղադրել է ՌԴ ԱԳՆ-ին ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու մեջ

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեղադրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու ﬔջ, գրում է eadaily.com-ը։ Զուլֆուգարովը նաև պահանջել է Ադրբեջանի ներկայիս արտաքին գործերի նախարար Էլմար Մաﬔդյարովի հրաժարականը: Նախկին նախարարի նման կեցվածքի համար համար հիմք է հանդիսացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ﬔկնաբանությունը` կապված ԵԱՀԿ Մինսկի […]

Եթե Բաքուն պատրաստ է գնալ խաղաղ կարգավորման, ապա պետք է գործնականում ապացուցի, որ կողմ է եռանախագահող երկրների առաջարկած սկզբունքներին. ՀՀ ԱԳ նախարար

tert.am-ը գրում է. Ադրբեջանը փորձում է նորից թոզ փչել միջազգային հանրության աչքին. լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջ հայտարարությանը, թե պատրաստ են «սուբստանտիվ բանակցությունների»:  «Ի՞նչ է նշանակում սուբստանտիվ՝ բովանդակային, առարկայական: Ի՞նչ է, վերջին 10 տարվա ընթացքում հանդիպումները եղել են առանց բովանդակությա՞ն կամ ոչ առարկայակա՞ն: Ըստ Ադրբեջանի՝ այդպես է ստացվում», […]

Ադրբեջանական հասարակության խոցելի կետերը

Ադրբեջանում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներն ամենահարմար դեպքերն են ուսումնասիրելու ադրբեջանական հասարակության խոցելի կետերը։ ԱՀ զենքի պահեստներից մեկի պայթյունի հետևանքով այդ խոցելի կետերը նկատելի են այնպես, ինչպես օրինակ նկատելի կլիներ սև շորի վրա արված սպիտակ կարկատանը։ Ըստ այդմ կարելի է առանձնացնել խոցելիներից հետևյալները․ – ԱՀ քաղաքացիները մեծ մասը հավատացած է, որ իրենց մեջ ապրում են բազմաթիվ […]

Անզիջում պայքար է ընթանում

«Ադրբեջանը հստակ որոշել է ՝ ԼՂ-ն ինքնավարություն կստանա միայն Ադրբեջանի կազմում. ադրբեջանցիները չեն ուզում, որ ԼՂ անկախությունը ճանաչվի: Իսկ հայկական կողմը որոշել է՝ ԼՂ-ն պետք է լինի անկախ. ստացվում է՝ այս կոնֆլիկտի մեջ երկու տարբերակ կա, որոնք իրարից շատ-շատ են տարբերվում: Երկու կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների», – Henaran.am- ի հետ զրույցում այսպիսի տեսակետ […]

Ադրբեջանի նախկին վարչապետի ուշագրավ «բացահայտումները»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «”Ժամանակին ես վարձկան զինվորականների էի հրավիրել Ռուսաստանից,որոնց միջոցով հողեր էի ազատագրում”. Ադրբեջանի նախկին վարչապետ Ուշագրավ “բացահայտումներ” է արել Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը,որը պաշտոնական Բաքվին բացարձակ դուր չի գա,քանի որ դրանով Հուսեյնովը նաև քարուքանդ է անում Ալիևների կողմից առաջ տարվող այն թեզը,թե Արցախյան պատերազմում Ադրբեջանը պարտվել է,քանի […]

Ինչպես են Ադրբեջանի կողմից վարձատրվող գործակալները չարաշահում ամերիկյան լրատվամիջոցները

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Վերջին մի քանի տարիներին տասնյակ հոդվածներ են հայտնվել Միացյալ Նահանգների, Իսրայելի և Եվրոպայի թերթերում`շռայլորեն փառաբանելով Ադրբեջանին և խստորեն քննադատելով Հայաստանին: Այս հոդվածների մեծ մասը գրված է ոչ ադրբեջանցիների կողմից, որոնք առատաձեռնորեն վարձատրվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:    Քեյսի Միշել անունով մի ամերիկացի քաջություն է ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված