26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զիջումների չենք գնալու. գեներալ Մանվել

«Երկրապահ կամավորականանների միության» նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին  Արցախի անկախության տոնի առթիվ  շնորհավորել է Արցախի իշխանություններին  ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:

Ստորև ներկայացնում ենք Մանվել Գրիգորյանի շոնրհավորական ուղերձը.

«Անկախության  և ազատ ապրելու իրավունքը նվաճելու համար արցախահայությունը երկար է մաքառել: Համայն հայության միասնականության շնորհիվ արդեն իրողություն է դարձել  հայոց անկախ Արցախի գոյությունը որպես  հայկական ինքնուրույն և ժողովրդավարական  երկրորդ  պետություն: Ցավոք, բնույթով հայրենական այդ պատերազմում աշխարհասփյուռ հայ ազգը հրաշալի զավակներ կորցրեց, որոնց թափած արյունը, սակայն, երիցս արժևորված է հայկական Արցախ պետության գոյության փաստով։ Հավերժ փա՛ռք մեր քաջարի ընկերներին։ Նրանց հիշատակը հարգելու ենք Արցախն առավել հզորացնելով։ Ցավալի զոհեր ունեցանք նաև նախորդ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն, միասնական հայությունը հզոր հակահարված տվեց թուրք-ազերիների լայնամասշտաբ հարձակմանը: Հերթական անգամ աշխարհին ցույց տվեցինք, որ ազատ, անկախ, ժողովրդավար Արցախն աշխարհի ինքնիշխան պետությունների շարքում քայլելու լիարժեք իրավունք ունի: Հասկացրինք թուրքերին և ողջ մարդկությանը, որ երբեք-երբեք զիջումների չենք գնալու Արցախի անկախության հարցում:

Արցախի ողջ ժողովուրդը երկրապահ է, իսկ երկրապահ կամավորականությունն  ի սկզբանե և մշտապես կանգնած է  հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջին շարքում: Արցախահայության պայքարը երկրապահության պայքար է:

Արցախի անկախության համար թափված արյամբ է՛լ ավելի քաղցրացավ Արցախի հողը ու դարձավ սրբատեղի եռասերունդ Երկրապահի և  համայն հայության համար:

Փա՛ռք մարտնչող արցախահայությանը:

Փա՛ռք Արցախի հերոս մայրերին, որ մարտնչող ու հերոս զավակներ են  ծնում:

Փա՛ռք Արցախի ազատագրման համար նահատակված բոլոր հայորդիներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ սիրելի Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հավատ ու միասնություն, ինչպես որ հավատում էինք ու միասնական էինք պատերազմի տարիներին և այդ միասնականության արդյունքում մենք ունեցանք ազատ ու անկախ Արցախ, ինչպես որ միասնական էինք ապրիլյան պատերազմում ու դարձյալ լռեցրինք շուն թուրքին: Ես հավատում և վստահում եմ Արցախի իշխանությանը: Արցախի անկախ Հանրապետության նախագահները բոլորն էլ ազգի նվիրյալներ են եղել, մեր մարտական ընկերներն են: Վստահեցնում եմ, որ Արցախ պետությունը վստահորեն պաշտպանված է. Արցախի ժողովուրդը համախմբված է իշխանության շուրջ, իշխանությունն էլ ամեն ինչ անում է հանուն Արցախի բնակչության, հանուն Արցախ պետության»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ