Պատերազմ հրահրելն ու ռազմական ուժը ցուցադրելն անտեղի են, եթե ոչ անհեթեթ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կարգավորումն այլընտրանք չի կարող ունենալ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարձրագոչ հայտարարություններին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության […]





































