27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը պետք է բացատրություն պահանջի. ի՞նչ է թաքնված Վոլոդինի հայտարարության տակ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում արված հայտարարությունը ոչ միայն հիմնազուրկ է, այլեւ վտանգավոր, կարծում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հինադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:  «Դա շարքային հայտարարություն չէ, վտանգավոր հայտարարություն է, որի հետ կապված Հայաստանի իշխանությունը պետք է հավելյալ բացատրություններ ստանա Ռուսաստանից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո նման ոչ միայն վտանգավոր, այլեւ հիմնազուրկ հայտարարությունը նշանակում  է ուղղակի պատժել Հայաստանին»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը`անդրադառնալով ՌԴ Պետդումայի նախագահի վերջին հայատարությանը: 

Հիշեցնենք, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե չի կարելի թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվի, նա ասել էր, թե Ադրբեջանը միշտ ճիշտ եւ կառուցողական դիրքորոշում է ունեցել : «Անկախ նրանից, նախկինում եղել է ղեկավարը Սերժ Սարգսյանը, այժմ` Նիկոլ Փաշինյանը, եթե Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը պատժիչ կոնտեքստում տանել, սա վերին աստիճանի վատ բանի մասին է խոսում եւ,  իսկապես, կարիք կա հայ-ռուսական հարաբերություններում հստակեցումների` ի վերջո մենք նրա համար պատժելու օբյեկտ ենք, թե ուղղակի դաշնակից եւ գործընկեր, որի անվտանգության համար պատասխանատուն է նաեւ Ռուսաստանը` ի դեմս ՀԱՊԿ -ի եւ հայ -ռուսական ռազմավարական դաշնակցության պայմանագրերի: Այս իմաստով Հայաստանի իշխանությունները պարտավոր են այդ բացատրությունը պահանջել եւ Վոլոդինը պետք է պարզաբանումներ տա, թե ինչ է նկատի ունեցել նման անհեթեթ հայտարարություններ անելով»,-ընդգծեց Սաֆարյանը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյոք խոսքը Հայաստանի նոր իշխանություններին չվստահելու մասին է, այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացած հարցազրույցում շեշտադրում է հայ-ռուսական հարաբերությունները եւ ըստ էության, քանիցս  հավատարմություն է հայտնել Ռուսաստանին, քաղաագետն ասաց.«Խնդիրը իրենց հետ լինելը չէ, Ռուսաստանը անգիր գիտի, որ Հայաստանը, այսպես անվանենք, այդ ուղեծրից ոչ միայ դուրս գալու քայլեր չի անում, այլեւ այդպիսի մտադրություններ եւ քաղաքական օրակարգ չունի եւ այս իմաստով  խիստ մտահոգիչ է, որ կարծես թե Հայաստանի շահերից չեն բխել եւ չեն բխում Ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով Ռուսաստանի ինքնագլուխ առաջարկությունները եւ, ըստ էության, սա է Ռուսաստանի դժգոհության պատճառը, ոչ թե Հայաստանի անհավատարմությունը կամ դրա նշանները»,-ասաց Սաֆարյանը` շարունակելով. «Ի վերջո,  Հայաստանը պետք է պարզաբանումներ ստանա այս հայտարարության հետապնդած նպատակների եւ դրդապատճառների մասով: Եթե Վոլոդինը լավ չի արտահայտվում, լավ չի շարադրում իր մտքերը, ռուսական կողմը կարող է ճշգրտումներ մտցնել , եթե Վոլոդինը ասում է այն, ինչ մտածում են Կրեմլում, ապա ներերցեք, այստեղ արդեն հավատարմության եւ անհավատարմության խնդիր չկա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ