04 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Գյումրեցին առյուծի բաժին էր դառնում …

Օրերս Գյումրու քաղաքային կենդանաբանական այգում արտառոց միջադեպ է գրանցվել: Գյումրեցի Արթուր Գ-ն գինովցած վիճակում այցելել է կենդանաբանական այգի եւ մոտեցել քնած առյուծին` սիրելու նպատակով: Հենց այդ պահին առյուծն արթնացել ու վնասել է քաղաքացու թեւը: Տուժածին շտապ տեղափոխել են Գյումրու Գյուլբենկյան հիվանդանոց: Այստեղ էլ է նա զարմանալի վարքագիծ դրսեւորել` հրաժարվելով բուժօգնություն ստանալուց:  Արթուր Գ-ն  բարձր գոռոցներով […]

Հանքարդյունաբերությունը հասավ նաեւ Կոտայք. բաց հանքը բնակելի շենքերի “քթի տակ է”

Կոտայքի մարզում զարգացող հանքարդյունաբերությունը լուրջ սպառնալիք է դառնում մարզի բնակչության համար: “Ալյումինա քորփորեյշն” ընկերությունը  ծրագիր է մշակել շահագործել Թեժսարի նեֆիլինային սիենիտների հանքավայրը: Թեժսարը գտնվում է Մեղրաձոր համայնքում; Մեղրաձորցիների համար այսքանը կարծես քիչ էր.դեկտեմբերի 5-ին` Մեղրաձորի գյուղապետարանում տեղի կունենա “Մեղրաձոր Գոլդ” ՍՊԸ-ի կողմից ներկայացված “Ոսկու կորզման արտադրամասի” նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ, իսկ սա նշանակում է, որ Մեղրաձորում […]

Ջրծաղիկի դեպքեր Սյունիքում

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրիում եւ Գորիսում արձանագրվել են ջրծաղիկի մի քանի դեպք: Մասնավորապես  եզակի դեպքեր եղել են Կապանի մանկապարտեզներում, 3 դեպք արձանագրվել է Քաջարանի թիվ 2 դպրոցում, մեկական դեպք` Մեղրիում եւ Գորիսում:  Ըստ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Լենա Մալինցյանի, դրանք բնորոշ են այս սեզոնին, եւ մտահոգվելու հիմքեր չկան, իրավիճակը վերահսկելի է: […]

Էպիլեպսիան

Վանաձորցի 15-ամյա  Նարեկի կյանքի ամենանվիրական երազանքն առողջանալն ու աշխատունակ դառնալն է: Պատանին տառապում է էպիլեպսիայով: Հիվանդությունն առաջին անգամ ի հայտ է եկել 6 տարեկանում, դա այն օրն էր, երբ տղան առաջին անգամ դպրոց ոտք դրեց:  Մայրն ու մանկավարժները մտածել էին` անսվոր  հոգնածություն է, կանցնի: Սակայն նոպաները կրկնվում էին, ժամանակի հետ` շատանում: Այժմ օրվա մեջ մի […]

Վթար Շիրակում. փեսացուի եղբայրն է մահացել, հարսնացուն հիվանդանոցում է

Այսօր, Ժամը 10:00-ի սահմաններում Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են “ՎԱԶ 21015” մակնիշի 23 ՍԼ 906 համարանիշի եւ “ՎԱԶ 2109”մակնիշի 14 ԼԼ 123 համարանիշի ավտոմեքենաները:  Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով “ՎԱԶ 2109”-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորն ու “ՎԱԶ 21015”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի […]

Վթար. հղի կնոջը ծննդատուն են տեղափոխել/վիդեո/

Երեկ,   նոյեմբերի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի 70 հասցեում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել միանգամից 3 մեքենաներ, որոնցից մեկը “Վանե” տաքսի-ծառայությունը սպասարկող մեքենաներից է եղել: Տաքսի-ծառայության մեքենայում են եղել վարորդը` վանաձորցի 55-ամյա Սուրեն Առաքելյանը եւ ուղեւորներ Կամո Բորյանն ու Քրիստինե Մելքոնյանը, ով հղի է: Նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի ծննդատուն: 

Ո՞նց կարանք ապրենք…գեղադիրցիներ

”Անտանելի վիճակ է, որնց կարանք ապրենք, եթե ջուր չունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում իրենց բողոքը ներկայացրին Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչները: Վերջիններս մեզ պատմեցին, որ իրենց գյուղում միշտ էլ ջրի խնդիր է եղել, սակայն այդ խնդիրը հիմա ավելի է սրվել: Իրենք ջուր չունեն և հույս էլ չունեն, թե ապագայում գոնե այդ խնդիր կլուծվի: ”Գնում ենք կողքի գյուղից […]

Խոշտանգված հարսի սկեսուրը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում ընդունեց խոշտանգված հարս Մարիամ Գևորգյանի սկեսրոջը դատապարտել 4 տարվա ազատազրկման:Սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է, այսինքն` Հայկանուշ Միքայելյանը անազատության մեջ կանցկացնի 1 տարի 2 ամիս` հաշվի առնելով, որ նա արդեն 1 տարի է, որ անազատության մեջ է գտնվում: Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` […]

Անասունների սպանդ Արագածոտնում. հիմա էլ դեղնախտ /վիդեո/

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում կովերը դեղնախտով են վարակվել ու սատկել: Այս մասին Henaran.am-ին պատմեցին գյուղի գյուղացիները: Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը ևս հաստատեց այս լուրը: ‘’ Դեռ մի 15-20 օր առաջ դեղնախտի դեպքեր եղել են այդ գյուղում, երեկ էլ մի դեպք եղել է’’,-ասաց նա մեզ հետ զրույցում: Գյուղնախարարության մասնագետները միայն երեկ են այցելել տեղանք և, փոխնախարարի […]

Առողջապահության նախարարի օրակարգում մարզերն էին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական  խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու  բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, ընթացիկ խնդիրները: Նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի հունվարի 1-ից Ծննդօգնության եւ երեխայի առողջության պետական հավաստարագրերը կտեղայնացվեն, ինչի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Կկանոնակարգվեն ծննդաբերների եւ մինչեւ 7 տարեկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի